ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարությունը, թե՞, ձերը միայն հանձնելն է. Զաքարյան

Ներքաղաքական
«Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, «զանգվածային խաբեության» ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. «գործունեության ծրագրով» նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը:
 
Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը, հանցավոր մեղքերի համար ուրիշներին մեղադրելը, հազարամյա հայրենիքը մինչև վերջ հանձնելուց հետո թշնամու հետ դատարկաբանելը, վարվող ապազգային քաղաքականությունը, սեփական աթոռը փրկելու համար պետական ռեսուրսները մսխելը՝ վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում, ոչ դրսում, ոչ էլ ներսում:
 
Այս ամենը գիտակցելով՝ կարելի էր իհարկե բանի տեղ չդնել ՊՆ-ում Նիկոլի հերթական բեմականացմանը (այնպես՝ ինչպես մարզային շոուներն էին): Սակայն միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք նաև մեր երկրին ու ժողովրդին սպառնացող նորանոր վտանգները, որի առջև, սրանց պատճառով, մեր ժողովուրդը մնացել է բացարձակ մենակ ու առանց դաշնակցի:
 
Որպեսզի թերահավատներին պարզ լինի, թե ինչու է այս ամենը ֆարս՝ սկսենք գլխավորից: 2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին…և այլն»: Շուտով կլրանա երեք տարին այս կարևոր ձևակերպումից և չկա ո՛չ դոկտրին, ոչ էլ ռազմավարություն: Այսօրվա աշխարհում, շատ երկրներ պարբերաբար վերանայում և թարմացնում են իրենց Անվտանգության Ռազմավարությունները, իսկ կապիտուլյանտները դեռ չեն էլ իմանում, թե ի՞նչ են ուզում աշխարհից և իրենք իրենցից: 2020թ.-ի մայիսին ընդունված “գործող” խայտառակ փաստաթուղթը ոչ մի կերպ չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Ուստի մեխանիկորեն հարց է առաջանում. իսկ ինչո՞վ է զբաղված կառավարությունը, ո՞ւմ են պետք նրանց տրամադրված լիազորություններն ու հանրային միջոցները, ի՞նչ գլխավոր տեսլականներ ունի մեր երկիրը ռազմավարական ուղղությունների համար:
 
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները»։ Եթե կառավարություն կոչվող խմբակը, իր ծրագրում գրում է Արցախի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելու մասին, իսկ մեկ տարի հետո կառավարության ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ պետք է սպասել պաշտպանության համակարգի ռազմավարության մշակումից և տարածաշրջանի զարգացումները գնահատելուց:
 
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը»: Այս ռազմավարական նպատակի ամրագրումից հետո, այն ինչ տեղի է ունենում ՌԴ հետ մեր երկրի հարաբերություններում՝ կոչվում է լիակատար ձախողում: Իսկ եթե կան միամիտներ, որոնք կարծում են, թե փոխարենը Ֆրանսիան, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը հետևողականորեն զինելու են Հայաստանին՝ չարաչար սխալվում են:
 
Արցախի կորուստից և Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգային դիրքերի ոչնչացումից հետո, կապիտուլյանտ կառավարությունը դեռևս կարծում է, թե իրեն հաջողվելու է մշակել երկարատև պլանավորման խնդիրներն ու դրանց վրա հիմնված պաշտպանության և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը: Փոխարենը՝ ՀՀ պաշտպանական առաջնագիծն այնքան է երկարել ու խոցելի դարձել, որ հինգերորդ սերնդի գործիքակազմի փոխարեն տարրական ինժիներական ու կահավորման աշխատանքներն են դարձել օրախնդիր:
 
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների»: Ես չեմ հիշում, որ 2021թ.-ից հունիսից հետո, ՀՀ ԱԺ-ն քննարկեր և ընդուներ ստեղծված բարդ և վտանգավոր իրավիճակում համապետական նշանակության ռազմավարական խնդիրների նորովի կանոնակարգման և պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների համագործակցության մասին օրենսդրական համալիր փաստաթղթեր: 2015թ., 2018թ-ից հետո, նույնիսկ փորձ չի արվել (չհաշված 2020թ. նոյեմբերին չկայացածը) իրականացնել «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սա հատկապես կարևոր միջոցառում է, համապետական ներուժը գնահատելու և պետական և տարածքային (համայնքային) կառավարման համակարգի կարողությունները ստուգելու տեսանկյունից: Փոխարենը՝ ուժեղացվել և վերազինվել է ոստիկանական համակարգը, որի հիմնական նպատակը կապիտուլյացված իշխանությունը պահպանելն է: Եթե բոլոր տիպի հանցագործությունների ընդհանուր մակարդակը երկրում նվազած լիներ՝ այս համեմատությունը չէիք առանձնացնի:
 
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը»: Այո, բարեփոխվել է այն աստիճանի, որ որոշ տիպի հրապարակային գրառումների համար, տասնյակ քաղաքական մարդիկ կամ դատարաններում են, կամ էլ կալանավայրերում: Իսկ ադրբեջանական տեղեկատվական և կիբեռ ոլորտները զանգվածաբար կեղծում և սպառնում են Արցախի և Հայաստանի հայկականությանը, մշակույթին, ավանդույթներին, ինքնությանը, պատկանելիությանը, սուվերենությանն ու տարրական իրավունքներին: Նիկոլի կառավարությունը նույնիսկ տեսանելի ջանք չի ներդնում, գոնե տեղեկատվական տիրույթներում դրանց հակադարձելու համար: Էլ չեմ խոսում ներքին հոգեբանական-տեղեկատվական վախերի, կաշկանդվածության, բարոյահոգեբանական ճնշումների, հակադրությունների ու թշնամանքի տարածմանը նպաստելու մասին:
 
Երկրի անվտանգության ու պաշտպանունակության ոլորտի շատ հարցերի կարելի է անդրադառնալ: Հատկապես, որ այս ոլորտն ամենազգայունն է, և գրեթե չունի անկարևոր դետալներ: Բացի այդ՝ քննադատելը հեշտ է, հատկապես երբ այս կառավարությունը ձախողել է գրեթե ամեն ինչ: Երևի թե ժամանակն է մանրամասն անդրադառնալ լուծումներին ու անելիքներին և դա կանենք անպայման:
 
Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ, որ գրել եք «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարությունը: Թե՞, ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը