Է՞րբ կլինի Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը

Վերլուծություն

­Դեռ ան­ցած տար­վա վեր­ջե­րին ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դ­միտ­րի Պես­կո­վը հայտ­նեց, որ սպաս­վում է Պու­տի­նի եւ Էր­դո­ղա­նի հան­դի­պու­մը, ո­րի օրն ու վայ­րը հա­մա­ձայ­նեց­ման փու­լում է: Զու­գա­հե­ռա­բար, այլ աղբ­յուր­ներ սկսե­ցին խո­սել, որ հան­դի­պու­մը կկա­յա­նա այս հուն­վա­րի ա­ռա­ջին կե­սին:

­Բայց ա­հա այդ են­թադ­րա­կան ժամ­կե­տը լրա­նում է, սա­կայն հան­դիպ­ման մա­սին դեռ հստա­կե­ցում չկա: Թուր­քիա­յի ղե­կա­վա­րի վար­չա­կազ­մից նա­խօ­րեին միայն տե­ղե­կաց­րին, որ հան­դի­պու­մը մշակ­վում է դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով, սա­կայն ամ­սա­թիվն ու վայ­րը դե­ռեւս հայտ­նի չեն:

Այդ հան­դի­պու­մը մեզ հա­մար եւս չա­փա­զանց կա­րե­ւոր է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=273542&l=am): Կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Պու­տինն ու Էր­դո­ղա­նը նա­խա­տե­սում են քննար­կել փոխլ­րաց­նող կոմպ­լեքս հար­ցեր՝ սկսած Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից, վեր­ջաց­րած կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով: Ընդ ո­րում, ըստ նույն վեր­լու­ծա­կան աղբ­յուր­նե­րի, զու­գա­հե­ռա­բար Էր­դո­ղա­նը նաեւ ակ­տիվ կա­պե­րի մեջ է Վա­շինգ­տո­նի հետ, ստա­նում է ա­ռա­ջարկ­ներ, ո­րոնք կա­րող են նաեւ հա­կա­սութ­յան մեջ գտնվել այն հնա­րա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք նա­խա­տե­սում է ա­ռա­ջադ­րել Մոսկ­վան: Աղբ­յուր­նե­րը նաեւ հու­շում են, որ պետք է այս ֆո­նին աչ­քի տակ մեկ փաստ եւս հաշ­վի առ­նել: Տե­ւա­կան ժա­մա­նակ ծրագր­ված էր նաեւ Ի­րա­նի նա­խա­գահ Ռա­յի­սիի այ­ցը Թուր­քիա, ո­րի ըն­թաց­քում նա­խա­տես­վում է քննար­կել այն նույն շրջա­նակ­նե­րով հար­ցեր, ո­րոնք նաեւ ռուս-թուր­քա­կան օ­րա­կար­գում են: «­Թուր­քիան, այդ­պի­սով, պետք է բա­նակ­ցի, ե­թե կա­րե­լի է ա­սել, ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հետ: Օ­րա­կար­գում են ոչ միայն գլո­բալ քա­ղա­քա­կան  նույն դիր­քե­րից հան­դես գա­լու մա­սին հար­ցեր, այլ որ մե­ծա­պես կնպաս­տի քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հաս­նե­լուն, նաեւ տնտե­սա­կան թե­մա­ներ: Խոս­քը ա­ռա­ջին հեր­թին ար­ժու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին է, այն է՝ լիա­կա­տար ան­ցում սե­փա­կան ար­ժույթ­նե­րով գոր­ծա­ռույթ­նե­րի, ին­չը այս տար­վա­նից գոր­ծում է Ի­րա­նի եւ ՌԴ-ի մի­ջեւ: Դ­րա­նով ընդ­հուպ մե­խա­նիզմ է մշակ­ված, որ սինխ­րոն կեր­պով եւ սե­փա­կան ար­ժույթ­նե­րով հա­րա­բե­րութ­յուն­ներ պահ­պա­նեն նաեւ բան­կա­յին հա­մա­կար­գե­րը՝ մի­ջազ­գա­յին SWIFT հա­մա­կար­գը լիո­վին շրջան­ցե­լով: Մո­տա­վո­րա­պես նման ա­ռա­ջարկ է նա­խա­տես­վում ա­նել նաեւ Թուր­քիա­յին: Եվ այն, որ Ի­րա­նի նա­խա­գա­հի` Թուր­քիա ծրագր­ված այ­ցը եր­կու ան­գամ չե­ղարկ­վեց, թույլ է տա­լիս են­թադ­րել, որ այդ ծրա­գիրն Ա­րեւ­մուտ­քի հա­մար ծայ­րա­հեղ ա­նըն­դու­նե­լի է: Այն աս­տի­ճան, որ Ռա­յի­սիի այ­ցը երկ­րորդ ան­գամ չե­ղար­կե­լու պատ­ճառ դար­ձավ  Ի­րա­նում տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մը»,- հու­շում է ի­րան­ցի փոր­ձա­գե­տը:

Ի­մաս­տը, թե­րեւս, կա­րե­լի է հաս­կա­նալ. կա ե­ռա­կողմ՝ ՌԴ-Ի­րան-­Թուր­քիա գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հե­ռան­կար, ո­րը, միան­շա­նակ, կա­րող է դառ­նալ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ԱՄՆ-ին հասց­ված վեր­ջին հար­վա­ծը: Ռազ­մա­կան ուղ­ղութ­յամբ տա­րա­ծաշր­ջա­նա­յին դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լու հար­ցում Վա­շինգ­տո­նը, միան­շա­նակ, լրջա­գույն խնդիր­նե­րի ա­ռաջ է: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես ցույց են տա­լիս ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ան­գամ Իս­րա­յե­լի մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան ար­շա­վանքն ու դրան ԱՄՆ-ի ցու­ցա­բե­րած ոչ պա­կաս մասշ­տա­բա­յին օգ­նութ­յու­նը հար­ցեր չեն լու­ծում: Իս­րա­յե­լը պար­զա­պես խրվել-մնա­ցել է ՀԱՄԱՍ-ի դեմ պա­տե­րազ­մում ու դրա­նից հե­տո դեռ ու­նի շատ ա­վե­լի լուրջ հա­կա­ռա­կորդ­ներ: Եվ դա ա­ռանց Ի­րա­նի բա­նա­կի հետ ու­ղիղ բախ­ման մեջ մտնե­լու: Այ­սինքն, ու­ժա­յին բա­ղադ­րի­չը, որն ԱՄՆ-ին մշտա­պես  հնա­րա­վո­րութ­յուն էր տա­լիս հար­ցեր լու­ծել, այս դեպ­քում պար­զա­պես սկսել է չաշ­խա­տել, ո­րը, ի­հար­կե, ու­նի մի շարք խոր­քա­յին պատ­ճառ­ներ: Եվ ա­հա, սկսում է չաշ­խա­տել նաեւ տնտե­սա­կան բա­ղադ­րի­չը: Մաս­նա­վո­րա­պես, այս հուն­վա­րի 1-ից Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ա­ռանց­քա­յին երկր­ներն ար­դեն ԲՐԻԿՍ-ի պաշ­տո­նա­կան ան­դամ են, այն է՝ այդ կա­ռույ­ցը սկսել է վե­րահս­կել հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տի­կա­յի առ­յու­ծի բա­ժի­նը, իր մեջ նե­րա­ռում է մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի, այն է՝ հա­մաշ­խար­հա­յին սպա­ռո­ղա­կան շու­կա­յի մոտ կե­սը եւ այդ­պես շա­րու­նակ: Արդ­յուն­քում, ԱՄՆ-ի հա­մար մաս­նա­վո­րա­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում դիր­քե­րը պա­հե­լու հա­մար սկսել է ռազ­մա­կա­նից զատ փակ­վել նաեւ տնտե­սա­կան բա­ղադ­րի­չը: Ու դրա ֆի­նա­լա­յին է­տա­պը կա­րող է դառ­նալ, ե­թե Թուր­քիան եւս, իր բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ռե­սուրս­նե­րով հան­դերձ գոր­ծի ՌԴ-Ի­րան դաշ­տում:

Օ­րերս Բ­լին­քենն Ան­կա­րա­յում էր՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք կա­տա­րած այ­ցի շրջա­նակ­նե­րում: Թե ինչ ա­ռա­ջարկ­նե­րով է նա այ­ցե­լել Էր­դո­ղա­նին, դեռ չի գո­վազդ­վում: Բայց նաեւ կա­րե­լի է են­թադ­րել, որ այդ ա­ռա­ջարկ­նե­րը ստա­նա­լուց  հե­տո միայն Էր­դո­ղա­նը կհան­դի­պի նաեւ Պու­տի­նին: Թե­րեւս, ինչ­պես միշտ, Էր­դո­ղա­նը նո­րից փոր­ձում է «նստել եր­կու ա­թո­ռի վրա»: Միայն թե ա­ռա­ջար­կը, ո­րը ստա­ցել է Մոսկ­վա­յից, այն է՝ վե­րած­վել դե­պի Եվ­րո­պա տա­նող է­ներ­գե­տիկ ՀԱԲ-ի, չա­փա­զանց ար­ժե­քա­վոր է: Կա­րո՞ղ է Վա­շինգ­տո­նը դրան գե­րա­զան­ցող ա­ռա­ջարկ ա­նել. դա քիչ հա­վա­նա­կան է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում