ՀԺՄ-ն ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ
ՀասարակությունԵրեկ կյանքի 61-րդ տարում մահացել է անվանի լրագրող, մեր գործընկեր, «Իրավունք» թերթի երկարամյա խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
Իր մասնագիտական ճանապարհը սկսելով ՀՀ անկախության առաջին օրերից՝ Հովհաննես Գալաջյանն իր լրագրողական գործունեությունը ծավալել է մեր պետության համար ամենածանր ժամանակներում՝ իր ձեռքը դրած ժամանակի զարկերակին:
Հայաստանի ժուռնալիստների միութունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, նրա ընթերցողներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

