«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում գրանցվել է 63 հազար ինքնակամ կառույց․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Իրավական

Հայաստանում գրանցվել է 63 հազար ինքնակամ կառույց։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նա տեղեկացրել է, որ ամենից շատ նման կառույցներ գրանցվել են 2022թ.՝ մոտ 26 հազար 600, եւ 2023թ.՝ 34 հազար։ «Միայն գրանցում անցնելուց հետո քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել այդ կառույցի օրինականացման համար»,- նշել է Թովմասյանը։

Նա հիշեցրել է, որ ինքնակամ կառույցների գրանցման համար հատկացվել է երկու տարի, չնայած ակտիվությունն այս ուղղությամբ քաղաքացիների շրջանում ավելացել է միայն 2023թ. դեկտեմբերին մոտ։ «Եթե քաղաքացիները չեն հասցրել օրինականացնել ինքնակամ կառույցները, ապա օրենքով այժմ դա անել արդեն անհնար է»,- բացատրել է պաշտոնյան։

Նա տեղեկացրել է, որ երկրի 340 բնակավայրերի կադաստրային քարտեզներում մտցվել են ճշգրտումներ, մասնավորապես, շտկումներ են կատարվել Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերի, Կոտայքի մարզի Հրազդանի եւ Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի որոշ բնակավայրերի, ինչպես նաեւ Երեւանի վարչական շրջանների քարտեզներում։

Թովմասյանը նշել է ծառայությունների առավելագույն թվայնացման կարեւորությունը՝ ծախսերի, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար։ «2023թ. ավելի քան 850 հազար դիմումների 35 տոկոսը ներկայացվել է էլեկտրոնային տեսքով, քաղաքացիներին պատասխանները նույնպես ուղարկվել են էլեկտրոնային տեսքով։ 2019թ., օրինակ, այս ցուցանիշը 3 տոկոսի մակարդակի էր։ Դիմումների քանակը ժամանակի ընթացքում ավելացել է»,- նշել է նա։

Պաշտոնյան հիշեցրել է նաեւ բջջային հավելվածի մասին, որը կրկնում է Կադաստրի կոմիտեի կայքը։ «Հավելվածում կարելի է օգտվել ծառայություններից ավելի պարզեցված կարգով եւ այնպիսի հայտեր ներկայացնել, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում»,- նշել է Սուրեն Թովմասյանը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան