Այս կառավարությունը հենց առաջին օրվանից «փայլատակել է» մեր հոգեւորականների եւ եկեղեցու վրա հարձակումներով. ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:

Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվեց, ի՞նչ կասեք այս մասին։
— Կարծում եմ՝  նորություն չեմ ասի, որ այս կառավարությունն հենց առաջին օրերից «փայլատակել է»՝ մեր հոգեւորականների եւ եկեղեցու վրա հարձակումներով, իրենց լրատվության եւ ֆեյքերի միջոցով պախարակելով: Եվ ուշադրություն դարձրեք, որ այդ «սուրբ» գործին են լծվել նաեւ բլոգեր կոչվածները, որոնց գերիշխող մեծամասնությունն անգամ Հայաստանում չի էլ ապրում, բայց իրենց պարտքն են համարում մեզ բացատրել, սովորեցնել, թե ինչն ինչ է: Իսկ ամենահետաքրքիրը, որ բոլորը՝ թե՛ հայաստանցիները, թե՛ դրսինները միաժամանակ են «անհանգստանում»: Ակնհայտ է, որ նույն կենտրոնի հրահանգներն են կատարում: Սրանք եւս դրա դրսեւորումներից են: Միայն թե՝ խնդիրն այստեղ անգամ կոնկրետ եկեղեցին էլ չի, այլ առհասարակ, բոլոր բնագավառներում ազգային ինքնության, մշակույթի նսեմացումն է: Այս դեպքում՝ նաեւ մեր Սահմանադրության հերթական ոտնահարումն էր: Հիշենք այս կառավարության հենց առաջին Նոր տարին, երբ  ժամը 00:00-ին մեր պետական օրհներգը չհնչեց, եւ մինչեւ օրս էլ դրա համար ոչ մեկը պատասխանատվության չկանչվեց: 2020-ին ազգային արժեքների ցանկում մեր եկեղեցին հավասարեցրին այլ եկեղեցիներին եւ աղանդներին: Մեր դեմ մշակութային պատերազմ է մղվում, ինչի մեջ եւ հոգեւորն է մտնում:

— Ըստ Ձեզ, եկեղեցու դերը մեր երկրի համար այսօր որքանո՞վ են գիտակցում իշխանության ղեկին նստած որոշ պաշտոնյաներ։
— Դժվարանում եմ այս իշխանության գիտակցության աստիճանի մասին կարծիք հայտնել, բայց որ կառավարական եւ ոչ մի օղակում գրագետ մասնագետներ չկան՝ արդեն խոսուն է: Սրանք անգամ ոչ մի ճանաչված ու հարգված մասնագետի կարծիք հաշվի չեն առնում: Եվ դա հենց ապացույցն է, որ օտարի դրածո են: Դրածոներին մասնագետներ պետք չեն, նրանք ընդամենը կամակատար են: Իսկ իրենց տերերն, իհարկե, հասկանում են եկեղեցու հսկայական դերը, որպես արդեն կայացած ազգային հիմնավոր ինստիտուտի, որը եւ պետք է պախարակել ու քանդել: Բազմիցս եմ հրապարակումներ ունեցել ազգային պետությունների, ինչպիսին ենք եւ մենք, վերացնելու ծրագրերի մասին: Իսկ մեր այսօրվա իշխանությունը հենց այդ ուժերի խամաճիկն է: Պատմության եւ կրթության վերախմբագրումներ մեր թշնամիների օգտին, ազգային արժանապատվության եւ հերոսների նսեմացում, հայրենիք հասկացության կաղապարումը պետության սահմաններում, ազգային սիմվոլներից հրաժարվելու քարոզներ եւ այլն: Ո՞րը ասեմ, կույր պետք է լինել այս ամենը չտեսնելու համար:

— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրավիճակ է այսօր երգարվեստում:

— Հատուկ չեմ հետեւում, բայց որքան որ տեսնում ու լսում եմ՝ նույն խայտառակ ու բարձիթողի վիճակն է, եթե ոչ ավելի վատ:

— Հենց այդ նույն Հանրային հեռուստաընկերությամբ, որով չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը, այսօր ճաշակով երգ, երաժշտություն հնչո՞ւմ է։

— Ես շատ վաղուց հեռուստացույց չեմ նայում, բայց չեմ կարծում, որ Հանրայինը այսօրվա իրականությունից կտրված մի աշխարհ է: Ինչ կա, այդ էլ պիտի հեռարձակեն, չհաշված դասական, ժողովրդական եւ թեթեւ ժանրերի հին երգերի հեռարձակումները: Նոր ոչ մի լավ երգ չեմ լսել…գուցե եւ կան, նկատի ունեմ եթերներում հեռարձակվողները… Այս տարվա միակ շփումս Հանրայինի հետ «Մեր ժամանակի հերոսը-2023» մրցանակաբաշխությանը Փաշինյանի՝ հեղինակածս «Հայաստան աշխարհ» երգի, խոսքերի իմաստափոխումն էր, որն ինձ ահավոր բարկացրեց, եւ հենց այդ երգի հայտարարման մեջ անունս միտումնավոր չհնչեցվեց, ինչն էլ հեղինակային իրավունքի խախտում է: Ինչպիսին իշխանություններն են, այնպիսին էլ իրենց ենթակայության տակ գտնվող օղակներն են:

Նաեւ նկարչության ոլորտից եք, ի՞նչ կասեք քաղաքում օր օրի ավելացող արձանների մասին։

— Ամեն մի նոր արձանի հայտնվելուց միշտ ասում եմ, որ պետք է տեղադրվեն միայն ազգային հիմնավոր արժեքների արձանները, որոնք հետո չեն հեռացվելու: Չնշեմ դրանք՝ հարազատներին չվիրավորելու համար: Հիմա գումարներ են ծախսվում, իսկ հետո մենք դրանք քանդելու ենք, որովհետեւ դրանց մեջ կան ուղղակի գռփողներ, պետության եւ հասարակության համար բացարձակ անպիտաններ, եթե չասեմ՝ վնասակարներ: Նույնը վերաբերում է ե՛ւ պանթեոնին, ե՛ւ դպրոցների ու այլ կառույցների անուններին եւ այլն… Ու առհասարակ, այս պայմաններում, երբ հնարավորինս արագ պետք է զարգացնել տնտեսությունը, ռազմարդյունաբերություն ստեղծել, սպառազինություն գնել, բանակը հզորացնել, հայրենադարձություն ծրագրել, չեմ ողջունում այդ հսկայական ծախսերը: Դրանք օրհասական չեն, կարող էին եւ չլինել:

Հատկապես ո՞ր չհաջողված արձանները, կոթողները կառանձնացնեք։

— Վերջին շրջանի, երեւի, բոլորն էլ ամենալավ տարբերակները չէին, որ կարող էին լինել, չգիտեմ՝ ինչ սկզբունքով են դրանք ընտրվել, բայց կարող էին եւ ավելի լավը լինել: Երեւի առանձնացնեմ Արտոյի «Քայլող մարդը», որը նվեր էր քաղաքին: Կան արձաններ, որոնց մասին ոչ մի տեղեկություն չգտա անգամ համացանցում: Օրինակ, Աբովյան փողոցի անգլուխ մարդը, որն անվերջ քայլում է փակ շրջանի վրա: Որպես գործ՝ լավն է, բայց ակուլտիզմի հոտ է գալիս: Ակուլտիզմի հոտ է գալիս նաեւ Հյուսիսային պողոտայի` գլուխը մեխված «տուրիստի» արձանից: Սրանից էլ ոչ մի տեղեկություն չկարողացա գտնել: Ակուլտ դեկորներ եւ սիմվոլներ շատ են հայտնվել մեր քաղաքում, որոնք անհանգստության տեղիք են տալիս: Պատերազմից առաջ «Հաղթանակ» կամրջի ճաղերին զոդված կողպեքները, անցյալ Նոր տարվա հանդիսությունում չարքերի ձեռքով տոնածառի լույսերի վառելը եւ այլն... Ես դրանց մեծ ուշադրություն եմ դարձնում: Դրանք կարեւոր են:

— 2024 թվականին ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք։
— Երգարվեստով վաղուց չեմ զբաղվում, գուցե ընդառաջելով երկրպագուներիս խնդրանքներին՝ ինչ-որ տեղ փոքրիկ համերգ երբեւէ կազմակերպեմ, բայց հիմա  ստեղծագործական ջիղս օգտագործում եմ նոր բաղադրատոմսերով օճառների ստեղծմանը: Հետաքրքրություններիս շրջանակն օղակվել է հին բժշկության ուսումնասիրությամբ, բնական այգեգործությամբ, ինչի արդյունքն էլ օճառներս են:

Կա՞ մի ոլորտ մեր մշակույթում, որտեղ դրական արդյունքներ եք տեսնում։

— Բոլոր, անխտիր բոլոր ոլորտներում կան դրական արդյունքներ, քիչ, բայց կան…միայն թե խնդիրն այն է, որ դրանք անհատների ջանքերի շնորհիվ են: Ազգային մշակույթի՝ սկսած գիտությունից, վերջացրած արվեստով եւ ոչ մի ոլորտում պետության լուրջ ներդրումն ու շահագրգռվածությունը ես չեմ տեսնում: Իսկ միայն անհատներով շատ ու շատ ծրագրեր ուղղակի անհնարին է իրագործելը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում