«Իրավունք»-ի խմբագրությունը շարունակում է ցավակցություններ ստանալ՝ Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն

ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրությունը ստանում են ցավակցական հեռագրեր ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ մահվան կապակցությամբ. 

...............................................................

Խորը ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան մասին։ Հովհաննես Գալաջյանն ուներ բարձր մարդկային եւ մասնագիտական որակներ, ճանաչված էր եւ մեծ հարգանք էր վայելում լրագրողական համայնքում։ Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Գալաջյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը։

ՀԹԳՄ նախագահ՝ Հակոբ Ղազանչյան

...............................................................

Ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան մասին։ Անձամբ իմ եւ կնոջս` Անուշ Վարդանյանի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, հարազատներին, «Իրավունք» թերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին:

Հայաստանի Գրողների միության նախագահ`  Էդվարդ Միլիտոնյան

..............................................................

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Հայաստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ Հայկ Բաբուխանյանին ուղղված  իր գրությունում Կոպիրկինը նշում է. «Ընդունեք մեր խորը ցավակցությունները Ձեզ, հանգուցյալի մտերիմներին եւ «Իրավունք» թերթի կոլեկտիվին»:

..................................................................

Ցավակցում եմ ՍԻՄ-ին` Հ. Գալաջյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար

Երջանիկ Ղազարյան

....................................................................

Խորապես ցավակցում եմ... Համբերություն հարազատներին։ Աստված հոգին լուսավորի...
 
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան
.............................................................................
Հովհաննես Գալաջյան, առաջներում շատ էինք վիճում (հիմնականում ազգայնականության հարցերով), ջղայնանում, բայց վերջին տարիների համահայկական աղետների ֆոնին մեր հին հակասությունները շատ անկարևոր դարձան։ Այն քիչ մարդկանցից էիր, ովքեր գիտակցում են աղետի իրական մասշտաբները։ Տե՛ր, ողորմեա։
 
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան
 
...............................................................
 
Ընդհամենը ժամեր առաջ մարդը «like» է դնում գրառմանդ…Յուրովի շփման ձեւ է դարձել այսօրվա սեւ օրերում՝ տեսնում ես, որ կարդացել է, հիշում ես, դու էլ իր մտքերի հետ ես ծանոթանում, մտահոգությունների, մեկ էլ հանկարծ… Վերջ, գնաց, ցավը սրտում, բարկացած, ամբողջ ապրածիցդ դժգոհ՝ քանզի «առ ոչինչ» սարքեցին մեր ապրածը, բառիս բուն իմաստով, ի ծնե ոչնչությունները, մարդկության թափթփուկները, խոտանը… Հովհաննես ջան, ինչ ասե՞ մ… Շատ ափսոս…
 
«Հա­յոց ազ­գա­յին գվար­դի­ա»-յի հիմնադիր, ռեժիսոր
Արշակ Զաքարյան
...........................................
 
Յուրաքանչյուր մարդ, եթե մի վայրկյան Ձեզ ճանաչած լինի, ապա միայն խորը ցավ ու վիտշ կապրեր այսօր Ձեր անժամանկ մահվան մասին: Մի լուսավոր Աստղ բացակայեց Հայոց երկրում... Աստված Ձեր Հոգին լուսավորի պարոն Գալաջյան ջան:
 
Միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Լիլիթ Մանասերյան
........................................
 
Վերջին անգամ վերելակում մի քանի բառ փոխանակեցինք ու շնորհակալություն հայտնելով եւ իր լայն ժպիտն ինձ պարգեւելով հեռացավ... Այդպես էլ մնաց իմ հուշերում՝ լայն ժպիտ պարգեւող ինքնաբավ խելացի մարդ... Հազարներից մեկն, ում սիրտը նույնպես չդիմացավ մեր դառը իրականությանը... Խորին ցավակցությունս եմ հայտնում յուրայիններին, մտերիմներին եւ «Իրավունք» թերթի խմբագրության ողջ կազմին...
 
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս
Ալլա Հակոբյան 
.........................................
 
Խորը վշտով տեղեկացանք, որ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գալաջյան ընտանիքին, հարազատներին և գործընկերներին անդառնալի կորստի կապակցությամբ։
 
ՀՀԿ Երիտասարդական կառույց
.....................................................

Ես տեսել եմ իրեն աշխատելիս՝ անձնուրաց, մեծ նվիրումով, իր առողջության հաշվին: Իսկական նվիրյալի  կերպար էր «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Միշտ պայքարի մեջ էր՝ ուզում էր ազատ տեսնել իր հայրենիքը՝ չարիքից, կեղծիքից, անարդարույթունից: Եվ կռվում էր: Միասին զորամասեր ենք այցելել՝ Բանակն իր համար սրբություն էր: Որպես լրագրող, վերլուծաբան անփոխարինելի էր՝ հանուն նպատակի չարչարվում էր, տքնում էր՝ ու կրկին ու միշտ իր առողջության հաշվին։ Ամեն բանի դիմացավ ու կարող էր դիմանալ, բայց իր մեծ սիրտն անգամ չդիմացավ Արցախի ողբերգությանը՝ իր հոգին ռադիոկայան էր, ուր հոսում, ուր հավաքվում  էին Արցախից եկող տագնապն ու լուրերը:

Համահայկական  գրողների  միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին։

Համահայկական  գրողների  միության նախագահ Աբգար Ափինյան

...................................................................................

Երեկ կյանքի 61-րդ տարում մահացել է անվանի լրագրող, մեր գործընկեր, «Իրավունք» թերթի երկարամյա խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
 
Իր մասնագիտական ճանապարհը սկսելով ՀՀ անկախության առաջին օրերից՝ Հովհաննես Գալաջյանն իր լրագրողական գործունեությունը ծավալել է մեր պետության համար ամենածանր ժամանակներում՝ իր ձեռքը դրած ժամանակի զարկերակին:
 
Հայաստանի ժուռնալիստների միութունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննես Գալաջյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, նրա ընթերցողներին:
 
Հայաստանի Ժուռնալիստների միություն
..................................................................................................
 
Խոր ցավով տեղեկացանք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի մահվան մասին։ Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պաշտոնեության բերում ենք մեր ցավակցություններն ու վշտակցությունը բարեհիշատակ Հովհաննես Գալաջյանի սգակիր հարազատներին ու թերթի խմբագրությանը։

Աղոթք ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնային օթեւաններում խաղաղություն ու հանգստություն պարգեւի հանգուցյալի հոգուն։ Այլեւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանիքի անդամներին ու հարազատներին եւ սգակիր բոլոր անձանց։

Վշտակից սիրով եւ աղոթքով`

Տ. Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն

.........................................................................................

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ,

իրավապաշտպան

Այսեր Իսայան

........................................................................................

Ցավակցական հեռագիր է ուղարկել Параллель Z տելեգրամ ալիքից, որտեղ նշվում է. «Ցավակցում ենք ՍԻՄ կուսակցությանը եւ հարգելի Հովհաննես Գալաջյանի բոլոր մտերիմներին: Երկնային արքայություն եւ պայծառ հիշատակ»:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը