Հայաստանը, հավանաբար, կընդունի Ադրբեջանի պահանջները. Stratfor

Թեմա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը հավանական է, սակայն բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը բարձր կմնա, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել լծակները Հայաստանի վրա։ Այս մասին ասվում է 2024 թվականի կանխատեսումների վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցում։

«Երևանը կշարունակի ձգտել Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն տարածաշրջանային տարանցիկ միջանցքների պայմանների շուրջ տարաձայնությունները կշարունակեն խոչընդոտել բանակցություններին։

Հայաստանը կօգտագործի իր աճող քաղաքական կապերը Արևմուտքի հետ և վերջինիս ռազմական աջակցությունը՝ Բաքվին հակազդելու համար, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը քիչ լծակներ ունի, հավանաբար կընդունի Հարավային Հայաստանով տարանցման և սահմանազատման Բաքվի պահանջները», - ասում են պարբերականի վերլուծաբանները։

Stratfor-ը կանխատեսում է, որ փետրվարի 7-ին Իլհամ Ալիևի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ադրբեջանը կշարունակի զարգացնել ռազմական կարողությունները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ նախապատրաստվելու հնարավոր ներխուժմանը և բանակցություններում լծակներ ձեռք բերելու համար:

«Եթե առաջին կիսամյակում զգալի առաջընթաց չգրանցվի, ամռանը կմեծանա Ադրբեջանի հարավային Հայաստանի զգալի տարածքների զավթման ռիսկը, երբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն լայնածավալ ռազմական գործողությունների բռնկման համար։ Չնայած Մոսկվայից հեռանալու Երևանի ցանկության աճող ազդակներին՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան չի նվազի, որ կդադարի նշանակալից լինել, քանի որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, իսկ երկրի տնտեսությունը սերտորեն կապված է լինելու Ռուսաստանի տնտեսության հետ։

Միաժամանակ, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը նոր մակարդակի կհասնեն։ Հարավային Կովկասում արևելք-արևմուտք տարանցումը կշարունակվի հիմնականում Վրաստանի տարածքով:

Եթե ​​Բաքուն ներխուժի Հայաստան՝ Նախիջևանի էքսկլավի հետ ցամաքային կապ հաստատելու համար, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ և կսպառնան փոխել իրենց արտաքին կուրսը՝ հեռանալով և ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»,- ասվում է վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցում։

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը