Փաշինյանին հանգիստ չի տալիս Բածկայի «փառքը»

Թեմա

Տարեմուտից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցեր է կազմակերպել մարզերով, որոնց արդյունքում արդեն երկու մարզպետ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին: Փաշինյանը Լոռիում վեց համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցել։ Փաշինյանը շրջել էր, կոշտ դիտողություններ արել, պոկել կախիչները, մատնացույց արել շինարարության ընթացքում կատարված բոլոր թերությունները, հայտարարել, թե դժգոհ է, իսկ հինգշաբթի էլ Կառավարության նիստում նշել էր, թե իրեն պետք են ոչ թե խնդիրների մասին բարձրաձայնող, այլ խնդիրները լուծող պաշտոնյաներ։

Փաշինյանի հետտոնական ակտիվությունը անչափ նման է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ անեկդոտների առիթ դարձած վարքագծին: Դիցուք՝ նա էլ նախանձելի հաճախականությամբ այցելում էր մարզեր և տեղերում աշխատող պաշտոնյաների աշխատանքից քարը քարի վրա չէր թողնում: Այդ ընթացքում նաև որոշ նահանգապետերի գլուխներ էին թռնում, ինչպես էր օրինակ Մոգիլյովսկի նահանգապետինը, ում աշխատանքից Լուկաշենկոն անչափ դժգոհ էր մնացել՝ անասնապահական ֆերմա այցելությունից հետո: Լուկաշենկոն այդքանով սակայն չէր բավարարվել: Պաշտոնից ազատվել էին նաև Միխայիլ Ռուսին, ով զբաղեցնում էր Բելառուսի փոխվարչապետի պաշտոնը, և Լեոնիդ Զայացը, ով զբաղեցնում էր գյուղատնտեսության և պարենի նախարարի պաշտոնը։ Օրշանսկի շրջան այցելությունից հետո էլ Լուկաշենկոն խստագույնս քննադատել էր մարզի ագրարային համալիրի պատասխանատուներին, վերջիններիս մեղադրելով՝ գործին մատերի արանքով նայելու մեջ: Եվ իհարկե՝ այս դեպքում էլ աղմկոտ հրաժարականներ հետևեցին: 

Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները բնավ էլ պատահական չեն: Նիկոլ Փաշինյանը իսկապես որոշել է իր վրա փորձարկել Բածկայի, այսպես ասած՝ ուժեղ хозяйственник-ի դերը, առանց որի վերահսկողության՝ երկիրը պարզապես կքանդվի: Սակայն, եթե Ռուսաստանի թևի տակ հանգիստ ապրող և աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ չգտնվող Բելառուսի ղեկավարը կարող է իրեն թույլ տալ նման շոուներ կազմակերպել, ապա նույնը չես կարող ասել պատերազմի մեջ գտնվող, հազարավոր փախստականներ ընդունած, գեոպոլիտիկ խնդիրների մի ամբողջ բույլի առջև կանգնած Հայաստանի ղեկավարի մասին, ով պետք է որ շատ ավելի կարևոր խնդիրներ ունենար լուծելու, քան դպրոցի սանհանգույցում ծորակ քանդելը, կամ ֆուտբոլի դաշտի ջրակայունության ստուգումը: Լուկաշենկոյի ոչ բոլոր օրինակներին է պետք հետևել, իսկ եթե Փաշինյանը իսկապես փնտրում է միջազգային լիդերի, ում կարելի է կրկնօրինակել, ապա դա կարող է լինել այնպիսի երկրի ղեկավար, ով բախվելով բարդ խնդիրների, լուծել է դրանք և չի զբաղվել էժանագին շոուներով և ժամավաճառությամբ:

Անցեք հղումով․ 

euri=https%3A%2F%2Flurer.com%2F&source_ve_path=MjM4NTE&feature=emb_title

 

 

https://iravunk.com/sim/?p=273405&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ