Ովքեր են նեղսրտել Վեհափառ Հայրապետի պատգամից

Ներքաղաքական

Հունվարի 6-ին` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնի օրը, Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երեւանի Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում: Պատարագի ընթացքում հնչեց նաեւ Վեհափառ Հայրապետի քարոզը, որը ավանդույթի ուժով նաեւ հնչում է Հայ Եկեղեցու բոլոր խորաններից:

Վեհափառի քարոզի առանցքային մասը վերաբերում էր կորսված Արցախին եւ արցախցիններին: Միայն այս հանգամանքը բավական էր, որ մի շարք «քաղաքական» մեկնաբաններ Վեհափառի քարոզը քննադատեն: Բոլորովին խնդիրն այն չէ, թե պետք է լռեցնել այդ մարդկանց կամ ասել, որ նրանք քննադատաբար չմոտենան հարցին, չնայած՝ ամբողջ աշխարհի հայերի հոգեւոր պետին քննդատողները, գոնե պետք է ունենան բավական պատրաստվածություն ու անաչառ խոսք, քննադատությունն էլ պետք է միտված լինի ոչ թե վիրավորելուն ու ատելություն սերմանմանելուն, այլ ձեւավորելու առողջ միտք, ինչը, ցավոք սրտի, չտեսանք: Ենթադրենք, դու բժիշկ ես, բայց քեզ համարում ես ուժեղ վերլուծաբան, ամեն օր հայտարարում ես, թե «հայ ազգի թշնամին ռուսն է», արդյոք այս մարդը կարող է օբյեկտիվ վերլուծություն ունենալ:

Ավելի ծանր է լսել կողմնակի ոչ մի մասնագիտություն չունեցող անձի, օրինակ՝ Չիբուխչյան ազգանունով մեկին, ով տառապում է նախկիններ-ներկաններ, ռուսներ ու ամերիկացիներ թեզերով, եւ այս անձն այս անգամ որոշել է մեկնաբանել Հայոց կաթողիկոսի քարոզը: Ասում է, թե նրանք (ի նկատի ունի հոգեւորականներին) միջնորդ չեն Աստծո եւ մարդկանց միջեւ: Հավանաբար, այս մարդիկ մի օր էլ կհայտարարեն, որ մածունը սեւ է, իրենց լսողները կհավատան, բայց մածունը այդպես էլ կմնա սպիտակ:

Զարմանալի է, 2018թ.-ի հակաեկեղեցական շարժման մեջ գտնվող անձը, որն արցախցի է, ողջունում է Հայոց Կաթողիկոսի ուղերձը, բայց վերապահում ունի, հեղինակությունների հարցում: Այսօր Արցախը չկա, բայց վերջինս վերապահում ունի հենց Արցախի մասին չմոռացող հոգեւոր առաջնորդի հանդեպ: Սա ի՞նչ վերլուծություն է, արդյոք նման հայացքները համահունչ չեն Ադրբեջանի քարոզչամեքենայի արտահայտած մտքերին: Արցախը կորցրեցինք, իսկ նրա մասին խոսացողները դառնում են ինչ-որ հայհոյախոս բամաբասկոտ «վերլուծաբանների» թիրախ: Միգուցե այսպիսինները պետք է գնան եւ Ադրբեջանում իրենց գործընկերների հետ փոդքա՞սթ անեն: Պատմեն, թե ինչ հպարտ են, որ էլ Արցախ չունեն, որ ամեն ինչ անում են, որպեսզի ոչ ոք Արցախի մասին չխոսի: Ինչ խոսք, նրանք վարպետության դասեր կարող են տալ, թե ինչպես լավագույնս սեւացնել բոլոր հայերին, ջլատել կարող ուժերին ու թող Ադրբեջանն էլ հանգիստ լինի՝ այստեղ իրենցից լավ աշխատողներ կան:

Իրականում Վեհափառի պատգամից պետք է միայն նեղսրտեին թուրքերը ու իրենց եղբայր ադրբեջանցիները ու մեկ էլ իրանց գաղափարակից որոշ հայեր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում