«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հինգ բան, որը փողն ու հաջողությունը վանում են Ձեզանից

Աստղագուշակ

Շաման Արման Այվազյանը բացահայտում է փողն ու հաջողությունը դեպի Ձեզ վերադարձնելու գործիքները.


Հինգ բան, որոնք վանում են փողը ձեզնից
Հնոտիք
Հագուստն ու մյուս իրերը, որոնք նախկինում մեկ այլ մարդու են պատկանել, հսկայական ճեղք են առաջացնում ձեր էներգետիկայում։ Յուրաքանչյուր իր ունի իր տիրոջ զգացմունքները, ապրումներն ու խնդիրները ներծծելու հատկություն։ Դրա համար էլ երբեք ձեր տուն մի բերեք ու առավել ևս մի օգտագործեք կամ հագեք այնպիսի իրեր, որոնք իրենց վրա կրում են մեկ ուրիշ մարդու էներգետիկան։
Հանգուցյալի իրեր
Ձեր տանը դուք հանգուցյալի իրե՞ր եք պահում։ Ու դուք զարմանո՞ւմ եք, թե ինչու չեք հարստանում։ Չէ՞ որ հանգուցյալի իրերը հաճախ արգելափակում են էներգետիկ տեղեկատվական հոսքերը։ Հետևաբար, պետք չէ ակնկալել որևէ ուրախություն, երջանկություն ու նյութական բարեկեցություն այն տանը, որտեղ բազմաթիվ նման իրեր կան։
Իրեր, որոնց հետ կապված վատ հիշողություններ ունեք
Յուրաքանչյուր մարդ ունենում է թռիչքներ ու անկումներ, որոնց մասին հիշողությունը տարիների ընթացքում բթանում է։ Բայց իրերի հիշողությունը չի բթանում։ Իրերը, հիշում են ձեր բոլոր զգացմունքները, բոլոր ապրումներն ու հետագայում էլ են նմանատիպ իրադարձություններ ձգում դեպի իրենց։ Այլ կերպ ասած՝ դրանք բառացիորեն ստիպում են, որ դուք, ձեր կամքին հակառակ, մտովի վերապրեք նույնատիպ պահեր, որոնց հետ կապված հիշողություններ են կրում իրենց մեջ։ Դա և ուրախությանն է վերաբերում, և տխրությանը։
Կոտրված, պատռված իրեր
Առարկաները, որոնք արդեն վաղուց ապրել են իրենց դարը, բայց թանկ են ձեզ համար որպես հիշողություն, պարտադիր չէ, որ աղբանոցում հայտնվեն։ Սակայն պետք է գիտակցեք, որ հիշողությունները պահպանելու գինը կարող է բավականին բարձր լինել։ Դուք կարող եք դրա դիմաց հատուցել ձեր հաջողությամբ։ Բանն այն է, որ ոչ միայն այդ իրերն են ներծծում սեփականատիրոջ էներգետիկան, այլև սեփականատերն է իր էնեգետիկայով կապակցված այն իրերի հետ, որոնք օգտագործում է։ Այդ կոտրված իրերի ճաքերի միջոցով ձեր կյանք է ներթափանցում բացասական էներգետիկան, որից ազատվելը գրեթե անհնար է։ Հենց այդ պատճառով էլ դա գործարկում է աղքատության, անհաջողության անդառնալի գործընթացը։
Որոշակի գույների իրեր
Գույներն առհասարակ բավականին լավ են կատարում իրենց ֆունկցիաները։ Սև, մոխրագույն ու սպիտակ երանգները ձեզ ներգրավում են գորշ, անհետաքրքիր իրականության մեջ։ Հաջողակ մարդիկ ձգտում են իրենց տան հարդարանքն ու զգեստապահարանը հագեցնել վառ գույներով։
Էներգետիկան բավականին ընդարձակ հասկացություն է, որը սերտ կապակցված է հոգեբանության հետ։ Յուրաքանչյուր մարդ առաջնորդվում է առաջին հերթին իր մտքերով, հենց դրանք են նրա շուրջ էներգետիկ տարածք ստեղծում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան