Սուրբ Գայանե վանքում կկատարվի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողությունը

Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են բազմավաստակ եկեղեցականի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահը եւ աղոթում նրա հոգու հանգստության համար։ Սրբազան հայրն ի տեր ննջեց հունվարի 3-ին, կյանքի 89-րդ տարում:
 
Այսօր՝ հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր եկեղեցու կարգը։ Հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողությունը, ապա հուղարկավորությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
 
Հիշեցնենք, որ Արիս արքեպիսկոպոսը (ավազանի անունով` Արմենակ) ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմյան Իսրայելի տարածք): Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:
1952-1957 թթ. ուսանել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ անդամագրվելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությանը: 1964թ. ուսանել է Դարեմի (Անգլիա) համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան: 1964 - 1966 թթ. ուսանել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:
 
1957թ.-ին եղել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ եւ դասախոս։ 1958թ. -ին՝ հոգեւոր հովիվն էր Ամմանի (Հորդանան) Ս. Թադեոս հայկական եկեղեցու եւ տնօրենը Հեթումյան հայկական դպրոցի: 1966թ.-ին Լոս Անջելեսի (ԱՄՆ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվն է եղել: 1972 - 1974թթ.-ին եղել է դասախոս, փոխտեսուչ, ապա` տեսուչ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում։ 1975 - 1979թթ.-ին Կանադայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդն է եղել: 1979 - 1980թթ.-ին՝ Կալկաթայի հայկական ճեմարանի տեսուչը, 1998 - 1999 թթ.-ին՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչը: 2012թ․-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահը, 2013թ․-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության էկումենիկ եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրենն ու մամլո խոսնակը:
 
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի