Հակաեկեղեցականների սադրանքը ձախողվեց, Ճրագալույցի Սուրբ Պատարագն ընթացավ բնականոն հունով

Տեսանյութեր

Հունվարի 5-ին Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր եւ ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էլ Արցախի թեմի առաջնորդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր։

Իհարկե, այս առիթը հակաեկեղեցականներն ու նրանց հետեւում կանգնած ուժերը չէին կարող բաց թողնել: Նրանք փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի Ճրագալույցի Սուրբ Պատարագին սադրանք հրահրեն: Սակայն, սադրանքը հավատավոր հայորդիների շնորհիվ կանխվեց, սադրիչներին դուրս քշեցին Սուրբ Գայանե եկեղեցու բակից: Ընդ որում՝ հատկանշական էր ոստիկանների դերակատարությունը: Չգիտես ինչու, նրանք չափից դուրս թաշվյա էին հակաեկեղեցականների նկատմամբ, որոնք Սուրբ տոնին եկել էին եկեղեցու բակ եւ սադրում էին հավատացյալներին ու անվանարկում Վեհափառ Հայրապետին: Իսկ ոստիկանները նրանց ջան ու ղուրբանով փորձում էին ուղեկցել քիչ հեռու, փոխանակ՝ բացահայտ կրոնական ատելություն սերմանողներին բերման ենթարկեին:

Իսկ թե ովքեր էին սադրիչների շարքերում, բավական ուշագրավ է, նրանց մի մասը տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ժամանակ էին դեռ հայտնի, մյուսների կենսագրությունը ոչ պակաս ամոթալի է, որոնցից յուրաքանչյուրին շուտով կանդրադառնանք ավելի մանրամասն: Միայն նշենք, որ եկեղեցու դեմ «դիվերսիա» կազմակերպածների մեջ գլխավոր դերում էր շանտաժի եւ դրամաշորթության մեղադրանքով ժամանակին ձերբակալված Թերեզա Ասատրյանը, իսկ սադրիչների հայտարարությունները սոցցանցերում տարածում եւ վերջիններիս քաջալերում էր պոռնոնկարների եւ հոլովակների «հերոս» Ռոման Բաղդասարյանը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում