Այծեղջյուրների համար սարեր շուռ տալու ամենահարման պահն է. հունվարի 4-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Այսօր դուք ստիպված եք դեմ դուրս գալ ձեր սկզբունքներին: Հեռացրեք ձեզանից բոլոր բացասական լիցքերը: Օրը ուրախացնում է ձեզ իր բոլոր երանգներով:Այն բարենպաստ է նոր համագործակցությունների, գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա:

Աշխատանքի վայրում կունենաք փոքրիկ անախորժություններ, որոնց հարթ ավարտը կապված է ձեր իրազեկված լինելու աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, ինչը կօգնի ձեզ խելամիտ քայլեր անելուն: Ռոմանտիկ բնույթի հանդիպումը կարող է շատ բան փոխել ձեր կյանքում:

Ցուլ. Այսօր ձեր օրն է, բաց մի թողեք ընձեռնված հնարավորությունը: Սկսեք ծավալել բուռն գործունեություն և հաջողությունը կհետևի ձեզ: Աշխատանքային հարաբերություններում եղեք զգույշ, չանտեսելով շրջապատի կարծիքը: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ: Անձնական հարաբերություններում ընդունեք փոխհամաձայնության սկզբունքը և դիմացինին տվեք հնարավորություն արտահայտելու իր միտքը :

Աստղերը հուշում են, որ դուք օրվա երկրորդ կեսին կլինեք ցանկալի հյուր և այդտեղ կլինի նա, ում հետ կարող եք կիսել ձեր մտքերը: Հիշե`ք, ձեր մտերիմները անակնկալ են պատրաստել ձեզ համար:

Երկվորյակներ. Ինչու եք հապաղում, ինչն է ձեզ գցել երկընտրանքի մեջ, այսօր դուք  ունեք հնարավորություն պարզելու ձեր հարաբերությունները ձեր վաղեմի ընկերոջ հետ: Օրը չափազանց հարմար է ձեր գաղափարների և ստեղծագործական մտահղացումների համար: Ձեր ներքին անհանգստությունը ձեզ մատնում է :Մի ծուլացեք և ձեր անավարտ աշխատանքը հասցրեք ավարտին:

Ընտանեկան հարաբերություններում մի չարաշահեք դիմացինի համբերությունը: Զգույշ եղեք գործնական բանակցություններում. դուք այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում: Օրը խոստանում է հետաքրքիր ավարտ:

Խեցգետին. Այսօր գործելու եք ինքնուրույն և ձեր մեջ կուտակված էներգիան ուղղեք ի նպաստ ձեր հաջողությունների: Օրը հաջող է գնումների համար: Շրջապատեք ձեզ ձեր մտերիմներով, նրանք ունեն ձեր հոգատարության կարիքը: Դեռ երեկվանից ձեզ մոտ ինչ -որ բան թերի է մնացել,այն կլրացվի, եթե դուք բաց չթողնեք առաջիկա կարևոր հանդիպումը:

Խուսափեք անազնիվ մարդկանց հետ շփումներից, նրանք օգտագործում և չարաշահում են ձեր վստահությունը: Կենտրոնացրեք ձեր մտքերը, որովհետև հաճախ սևեռվում եք մանրուքների վրա, բաց թողնելով կարևորը:

Առյուծ. Դուք ոչ մի կերպ չեք գնում փոխզիջման, թուլացրեք ձեզ: Օրը հաջող է նոր առաջարկների և գործնական հարաբերությունների համար: Ձերբազատվեք բացասական գրգիռներից: Այսօր մեծ տեղ տվեք ձեր նախասիրություններին, եղեք ձեր սիրելիների հետ , նրանք ձեզ կհաղորդեն դրական լիցքեր:

Պահպանեք ընտանեկան անդորրը, դուք կստանաք մտերիմների աջակցությունը ձեր ցանկությունների իրագործման համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր տեղեկությունը ձեզ կօգնի հաղթահարելու դիլեման:

Կույս. Այսօր ձեզ հեշտ կտրվի այն, ինչ ուզում եք, կխուսափեք ավելորդ բարդություններից: Բանն այն է, որ  մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել:

Մի ծուլացեք. Եթե այսօր կարողանաք կենտրոնանալ ձեր ընթացիկ և կենսական անհրաժեշտություն ներկայացնող աշխատանքի վրա, ապա մոտ ժամանակներում շռայլորեն կպարգևատրվեք արվածի դիմաց:

Կշեռք. Շփումներն ու ակտիվ հանգիստը ձեզ հաճելի պահեր կպարգևեն և հնարավորություն կտան ամրապնդել ընկերների հետ հարաբերությունները: Տհաճ իրավիճակների մեջ  կարող եք ընկնել ձեր գոռոզության կամ ոչ նրբազգացության պատճառով: Խուսափեք մտերիմների հետ վեճերից` այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից:

Բավական է մի փոքր հանգիստ վիճակում հայտնվեք և կլցվեք ուժերով ու դրական ինքնազգացողությամբ: Ճակատագիրը պատրաստ է ձեզ ուրախացնելու, միայն թե դուք նրան  ընձեռեք այդ հնարավորությունը:

Կարիճ. Դուք հմայիչ եք և հեշտությամբ եք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, սակայն այդքան էլ հեշտ չէ շահել ձեր համակրանքը: Շփումներում խստապահանջությունը անչափ պատեհ է: Մի կողմ թողեք բոլոր հոգսերը, կենտրոնացեք ձեր կիսատ թողած գործերի վրա: Օրը ձեզ կօգնի ավարտին հասցնել այն:

Աստղերը հուշում են` օրը գեղեցիկ է սիրելու և սիրվելու համար: Սակայն ձեր կայացրած որոշումը հնարավոր է ճակատագրական դառնա ձեր ապագայի համար: Մի եղեք կտրուկ, ականջ դրեք ձեր խղճի ձայնին:

Աղեղնավոր. Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի  և կնշանավորվի  ոչ միայն ռոմանտիկ, այլև` գործնական ուղղվածությամբ: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարներն ու ստեղծագործական մտահղացումները: Այսօր ձեզ կհաջողվի հաղթող դուրս գալ: Դուք շատ ինքնավստահ եք գործում և միևնույն ժամանակ համոզված ձեր յուրաքանչյուր քայլում:

Օրվա երկրորդ կեսը նոր անակնկալ կմատուցի ձեզ: Դուք կհայտնվեք մարդաշատ վայրում, որտեղ ոչ միայն ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք, այլև կարևոր տեղեկություններ կամ գայթակղիչ առաջարկ կստանաք:

Այծեղջյուր. Եթե վաղուց էիք ցանկանում սարեր շուռ տալ , ապա այսօր դրա համար ամենահարման պահն է: Դրանով կուտակված էներգիան դուրս կհանեք ձեր միջից , քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր դուք եք արենայում,գործելու եք միայնակ:

Այսօր չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխությանը, ձեր էմոցիոնալ ֆոնն իրեն ամեն պահի զգացնել է տալիս: Օրվա ավարտին սպասվում են ռոմանտիկ պահեր:

Ջրհոս. Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում : Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են ,գլխակորույս զգացմունքներն ու մերթ ընդ մերթ սառնությունը հաճախ են զգացնել տալիս:

Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Հաճախակի անցկացրեք երեկոները ընկերների և մտերիմների շրջանում:Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

Ձկներ. Դուք միանգամից մի քանի առաջարկներ կստանաք և դժվար կլինի ձեզ ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառված չեն տարաձայնություններ  ձեր համախոհների մոտ: Օրը կունենա բարեհաջող ավարտ,գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե ունկընդրեք ձեր ներքին ձայնին:

Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված …դեռ նոր է սկսվելու: Հնարավոր է հարաբերությունների բարդացում որոշ մարդկանց հետ, եղեք լավատես:

https://iravunk.com/sim/?p=273161&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը