Մխիթարյանը մեծագույն մարդ է, ֆուտբոլային ինտելեկտուալ. Լուչեսկու
Սպորտ
Ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» նախկին գլխավոր մարզիչ, ռումինացի Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը նրա ղեկավարությամբ հանդես է եկել «Շախտյորում».
«Մխիթարյանն իմ աշակերտն է։ Բոլորս ճանաչում ենք այդ հրաշալի խաղացողին, բայց նա առաջին հերթին մեծագույն մարդ է։ Նա ֆուտբոլային ինտելեկտուալ է, խոսում է հինգ լեզվով, շատ խելացի է։ Նա տարբերություն է ապահովում խաղադաշտում։
Իմ ղեկավարությամբ նա ամեն խաղում 12 կմ վազում էր, շատ արագ է մտածում, ֆիզիկապես էլ արագ է։ Կիսապաշտպանի դիրքում նա շատ էր գոլեր խփում։ Նրա կարիերան ինձ զարմացնում է»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է bresciaoggi.it-ը։
https://iravunk.com/sim/?p=273144&l=am/