«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել. Էդգար Կարապետյանը փակագծեր է բացում

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել է «Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018», «Mister Glam World Ambassador 2019» կոչումներին արժանացած մոդել ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՄՈԴԵԼԻՆԳԸ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ, ԳՈՒՄԱՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»

— Վերջին մի քանի տարիներին Դուք այն քիչ հայ մոդելներից էիք, ով անընդհատ նոր հաղթանակներ էր ունենում հեղինակավոր մրցույթներում: Այս փուլը Ձեր կյանքում համարում եք ավարտվա՞ծ:

— Այո, ես եղել եմ միակ հայ տղա մոդելը, ով առաջընթաց է ունեցել հայաստանյան  մոդելային ասպարեզում եւ 4 տարի շարունակ ներկայացրել եմ Հայաստանը  հեղինակավոր մրցույթներում: Այս փուլը դեռ չի ավարտվել ինձ համար, հնարավոր է, որ   նորից ինձ տեսնեք միջազգային հարթակում:

— Երեւի թե, առաջին անգամ է, որ մենք զրուցում ենք Ձեզ հետ ոչ որեւէ մրցույթի մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել անցնող տարում եւ արդյոք տարիների հետ սկսել եք ավելի կարեւորել ոչ թե մրցույթները, այլ ուղղակի գումար վաստակելը:

— Անցնող տարում առանձնապես մեծ  ձեռքբերումներ չեն եղել մոդելային ասպարեզում: Փոխել եմ աշխատավայրս եւ էլ ավելի լավ ընկերներ եմ ձեռք բերել: Առաջարկներ եղել են Բալիից, Ֆիլիպիներից եւ Դուբայից, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ մասնակցել. ժամանակ չկար պատրաստվելու: Հիմա մոդելինգը Հայաստանում հետընթաց է ապրում, գումար չենք կարողանում աշխատել, իսկ մրցույթներին մասնակցելն ինձ համար շատ կարեւոր է:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ԿԱ ԿԱՐԾՐԱՏԻՊ ՏՂԱ ՄՈԴԵԼ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

— Առնվազն գոնե այս տարին դժվար է հիշել՝ առհասարակ որեւէ մոդելային մրցույթում Հայաստանը ներկայացնող տղամարդ ունեցե՞լ ենք: Ինչո՞ւ հետընթաց կա նաեւ մրցույթների մասնակցության հարցում:

— Այո, ցավոք, չենք ունեցել մասնակցություն մրցույթների: Արդեն նշեցի, որ ժամանակի սղության պատճառով ինքս էլ չեմ մասնակցել: Ինչ վերաբերում է այլ մասնակից ունենալուն, ցավոք սրտի, Հայաստանում դեռ կա կարծրատիպ տղա մոդել լինելու մասին: Շատ քչերն են կարողանում հաղթահարել դա. սա է պատճառը, որ ունենք հետընթաց:

— Ձեր գնահատմամբ՝ նորաձեւության ոլորտում ո՞րն էր 2023-ի ամենահիշարժան ցուցադրությունը:

— 2023թ.-ի ամենահիշարժան ցուցադրությունը «Տարազ ֆեստն» էր, Տերյան մշակութային  կենտրոնն ինձ էր վստահել մոդելների ընտրությունը: Ընտրել ենք ոչ պրոֆեսիոնալ մոդելներ եւ հնարավորություն ենք տվել նրանց ի կատար ածելու իրենց երազանքը՝ պոդյում բարձրանալ: Անցկացրել ենք անվճար դեֆիլեի դասեր եւ բացահայտել շատ տաղանդավոր երիտասարդների, ովքեր հնարավորություն ունեն թարմացնելու հայաստանյան մոդելինգը:

«ՄՈԴԵԼՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԳՈՒՄԱՐ»

— Առհասարակ, հայաստանյան մոդելային կյանքում սկսել են նոր վառ անուններ ի հայտ չգալ: Ինչո՞վ սա կբացատրեք:

— Ցավոք, այդպես է, պատճառը չգնահատվող մոդել լինելն է: Հայաստանյան մոդելային ասպարեզում շրջադարձ է եղել՝  կազմակերպիչները մոդելներին վճարելու փոխարեն՝ մոդելներից են պահանջում գումար՝ մասնակցության համար:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2024-ից՝ Վիշապի տարուց:

— Միայն խաղաղություն:

— Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը, եւ արդյոք արդարացվեցին ակնկալիքները Ձմեռ պապից:

— Ինչպես իմ կյանքի բոլոր տարիները, այս տարի էլ դիմավորել եմ ընտանիքիս հետ:  Տրամադրված եմ շատ լավ ու դրական: Ակնկալիքներ չունեմ, բայց սպասումներ ունեմ:

— Էդգար, իսկ անցնող տարիները, որպես մոդելի, Ձեզ վախեցնո՞ւմ են….

— Ոչ, իհարկե, չեն վախեցնում, ավելին՝ նաեւ կատարելագործում են արտաքին տեսքս։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան