Ճապոնիայիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել (Տեսանյութ)
ՀասարակությունՃապոնիայի կենտրոնական հատվածում տեղական ժամանակով ժամը 16:06-ին գրանցվել է հզոր երկրաշարժեր: Առաջին ցնցման ժամանակ արձանագրվել է 5,7, երկրորդը՝ ավելի հզոր հարվածի ժամանակ՝ 7.6 մագնիտուդ: 8 րոպե անց եւս մեկ` 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Օսակայում, Կիոտոյում և Տոկիոյում։ Արագընթաց գնացքների շարժը դադարեցվել է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին, ատոմակայանում անսարքությունների մասին տվյալներ դեռ չկան։
Նախնական տվյալներով` վնասվել է առնվազն 100 տուն: Զոհերի եւ վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:
Շատ շրջաններ ցունամիի նախազգուշացումներ են տվել:

