Հուսով եմ` 2024 թվականը կլինի սթափության տարի. Հայկ Բաբուխանյան

Ներքաղաքական

Հուսով եմ, որ 2024 թվականը կլինի սթափության տարի: Ոտքներս չենք դնի նույն փոցխի վրա, որի կոթն ամեն անգամ ջարդում է մեր գլուխը:

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հայ առաջինն ինքը պետք է անձնազոհություն ցուցաբերի իր Հայրենիքի հանդեպ: Չպետք է մարդիկ փախնեն բանակից, փախցնեն իրենց երեխաներին, պետբյուջեից գողություն անեն, ավտոմեքենան այլանդակ կերպով վարեն, ծխեն եւ մնացորդը գետին նետեն ու միաժամանակ ասեն, թե հայրենասեր են: Հայրենասիրությունը պետք է սկսվի յուրաքանչյուր մարդու ամենօրյա վարվելակերպից, պահվածքից եւ գործողություններից: Երբ մարդիկ անձնազոհություն կցուցաբերեն իրենց երկրի նկատմամբ, այդ ժամանակ միայն կարող են պահանջել նույնը մյուսներից՝ այլ երկրներից, ժողովուրդներից, միջպետական միավորումներից:

Մինչեւ չհասկանանք, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառն ինքներս ենք, մինչեւ չհասկանանք, որ մեր բոլոր ձախողումների, կորուստների, պարտությունների պատճառն ինքներս ենք, մինչեւ չվերաբերենք մեր երկրին, որպես մեր ամենահարազատին եւ չթալանենք այն, չվաճառենք, չխուսափենք նրան օգնելուց, նրան ծառայելուց՝ մենք երբեք չենք ունենա պետականություն: Այս ամենը հասկանալուց հետո միայն կարելի է խոսել մեր երկրի ապագայի մասին:

Ցանկանում եմ, որ 2024 թվականին մեր ժողովուրդը լինի առաջինն առողջ, իրենց անձնական կյանքում՝ երջանիկ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր ուժերի, մտքերի, կարողությունների մի մասը ներդնել մեր Հայրենիքի զարգացման, ուժեղացման եւ, ի վերջո, հաղթանակի համար:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»

շարժման գործադիր կոմիտեի անդամ,

ՍԻՄ կուսակցության նախագահ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում