«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սխալներով բեռնված ուզում ենք ՆՈՐ տարուն անցնել. էդպես չի լինում. Նազենի Հովհաննիսյան

Շոու բիզնես

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ժողովուրդը, ազգը, անհատը միշտ են սխալական, բայց այն դառնում է անձնասպանող ու քանդող, երբ էդ սխալը չեն ընդունում, չեն խոստովանում իրենք իրենց, երբ վախենում են բարձրաձայնել:

 

Սխա՜լը չի սպանում այնքան, որքան այդ սխալների անընդհատ շարունակությունն ու բեռը՝ ինքանախոստովանության բացակայության:

Վերջին տարիներին՝ սխալներով բեռնված, կքած էդ ծանրության տակ՝ ուզում ենք ՆՈՐ տարուն անցնել. էդպես չի լինում:

Չէ՞ որ Մեր տան աղբը մեզնից ոչ ոք չի տանում նոր Տուն, չի մեղադրում էդ աղբի համար հարևանին, չի սպասում, որ աղբը հրաշքով անհետանա… Ու հաստատ էդ աղբին չի մեծարում…

Մենք տներում սիրուն ուտեստներ ենք դնում, կարգի հրավիրում մեր Կեցավայրը (լինի վարձով, թե սեփական, ապրենք ԱՄՆ-ում, ՌԴ- ում, թե ՀՀ-ում), կարգի ենք բերում մեզ՝ արտաքինից մինչև կիսատ գործեր, և հաճախ գերհոգնած ենք մտնում Ամանորյա տոնի մեջ… էդ Տոնը ՄԵՐ ՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ցանկ է վաղուց՝ մանուկներին ուրախացնելու ծանր շղարշի տակ)….

Էս փոխաբերական գիրս վստահ եմ՝ հասկացաք:

Աղբը, աղբը՝ մարդկային, վատ հատկանիշների, ապազգային մտածողության, մտածված դավաճանների, մատնողների, անընդհատ անարգել սխալվողների ու երբեք պատասխանատվությունն իրենց արածների համար էդպես էլ չստանձնածների, անպատասխանատու խոստումների ու անդառնալի, անվերջ կորուստների մեղավոր, հրահրող, անընդմեջ հայությանը պառակտող, միայն մեր ՆԵՐՍԻ կեղտը վերև բարձրացնող ու ընդգծող ԱՂԲԸ՝ ՄԻ ՕՐ ՉՊԻՏԻ ԷԼ ՏԱՆԵՆՔ «ՆՈՐ ՏԱՐԻ», նոր կյանք կամ նոր տուն… արատավոր էս շղթան քանդենք:

Մեր Երկիրը մարդիկ են կերտել, ու քանդում են մարդիկ:

Մարդիկ են ստեղծում լավագույնը, ու մարդիկ ոչնչացնում են էդ լավագույնը:

Մարդիկ ձեռք-ձեռքի ապրում են ու նույն մարդիկ հաճախ իրար մեջքից խփում են:

Իրար դեռ ոչինչ… Երկիրը… Երկիրն է քանդվում ու փտում, հոտում է ներսից՝ ԱՂԲԻՑ: Ու առնետներն են շատանում…

Ես մեզ միայն մաղթում եմ, որ սովորենք նայել գործած սխալի աչքերին, ստանձնել պատասխանատվությունը ընտրած ուղու և գործողությունների՝ պատմականորեն գոնե մի անգամ… էդ ցավերից դուրս գանք ՄԱՔՐՎԱԾ, կեղտից ու աղբից ԱԶԱՏՎԱԾ:

Ու հա, ես միշտ հավատացել եմ հայի ԼԱՎԱԳՈՒՅՆ էությանը, բայց դա չի բացառում ցավոք՝ թերին ու սխալը…
ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ժողովուրդ, որի անհատների ուժը չունի սահման:

Հ.Գ. Ու վերջում. ինձ համար ՀԱՅՆ էն ուժն է, որն անծանոթ երեխու համար մի օրվա մեջ հազարավոր դոլլարներ է հանգանակում, որ փրկի:

Էն ուժն է, որը 100 հազաներով անտուն մնացած իր հայրենակցին է օգնում ամեն ինչով՝ անելով պետության գործառույթը, որը միայն գրպանում է իր ժողովրդի արածը:

Հայն էն ուժն է, որը թշնամու հետ անընդհատ անհավասար պայքարում է՝ նաև մշակութային դաշտում:
Անհատների էն ուժն է, որն աշխարհի բեմերում կամ ռինգերում իր հաղթական ԵՌԱԳՈՒՅՆՆ է բարձրացնում՝ նոր կյանք տալով պատվազրկված ու ստորացած արժանապտվությանը ու ապացուցելով, որ Հայը կարող ու զորեղ անհատների Ազգ է:

Մնում է վերհիշենք ու նորից հասկանանք. ով ենք մենք, ուր ենք գնում և ԻՆՉՊԵՍ:

Գրեք՝ ինչպիսին է ՁԵՐ ՀԱՅԸ ու թող ՈՐԱԿՆ ՈՒ ՍԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԹԵԼԱԴՐՈՂ. ահա իմ Երազանքը «ՆՈՐ ՏԱՐՈՒՄ»»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան