«100-120 հազար վճռական մարդկանց աջակցության, միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է»․ Արմեն Աշոտյան

Թեմա

Տեւական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է  հայրենիքի ճակատագրով մտահոգված եւ իր անձնական կյանքով հետաքրքրվող  քաղաքացիների հարցերին։

Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի եւ ուղղորդեք մեզ»:

Արմեն Աշոտյան «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատեւ բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ լյարդս է, որ ալկոհոլի բացակայությամբ փոքրացել է եւ առողջացել, երկրորդը՝ վարկանիշս է, որ ակնհայտ եւ անարդար սարքած գործով մեծացել է։ Իսկ հիմա խնդրում եմ՝ դուք անկեղծ պատասխանեք․ հասարակությունը պատրա՞ստ է ոտքի կանգնել եւ իմ կոչի՝ որպես կայծի կարի՞քն ունի միայն։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ դեռ ոչ։ Հենց որ բանը հասնի կոչին, վստահեցնում եմ ձեզ, այն եւ պայքարի մյուս միջոցները չեն ուշանա։ Իսկ ձեր վստահության եւ հավատի համար, անշուշտ, շատ շնորհակալ եմ»։

Արմենակ Սաղաթելյան «Էս դավաճաններն իրենց հանցագործություններով եւ հայրենիքի վաճառքով մեզ թեւաթափ են արել։ Իսկ այն մարդիկ, որոնք կրթություն չունեն, նրանց ստերին են տրվում։ Ո՞նց պայքարենք էդ ամենի դեմ»։

Արմեն Աշոտյան «Ձեր հարցի մասնակի պատասխանը հնչեցրել եմ երրորդ հարցի պատասխանում։ Կասկած չկա, որ համառորեն պետք է բացել մարդկանց աչքերը, սրտերը, հոգիները, չզլանալ, չհուսահատվել, չխուսափել։ Սա կարեւոր լուսավորչական աշխատանք է։ Բայց կարծել, թե իշխանափոխության համար անհրաժեշտ է բացել ՀՀ քաղաքացիների վեց միլիոն աչքեր, ճիշտ չէ։ 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է։ Իհարկե, հստակ ծրագրային ապահովման եւ մոբիլիզացնող առաջնորդության պարագայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/12/30/1391551/

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը