Ուսումնասիրվել է Երևանի և Հայաստանի երեք խոշոր քաղաքների մթնոլորտային օդի որակը․ փոշու պարունակությունն ամենուրեք գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
ԹեմաՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում՝ Գյումրի, Հրազդանի և Վանաձորի, դեկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության տվյալները։
Ըստ այդմ՝ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Գյումրիում՝ դեկտեմբերի 16-22-ը,
Հրազդանում՝ դեկտեմբերի 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին,
Վանաձորում՝ դեկտեմբերի 17-ին։
.jpg)
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 25-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 22-ին և 23-ին։
.jpg)
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ դեկտեմբերի 21-25-ը, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին։
.jpg)
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
https://iravunk.com/sim/?p=272911&l=am/

