«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՄՐՑԱՇԱՐ»

Սպորտ

Դեկտեմբերի 23-ին, Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում, առաջին անգամ կայացել է Քիքբոքսինգի մրցաշար, այն «Սարգիս Մելքումյանի» անվան մրցաշարն էր։ Սարգիսը, ծնունդով Դավիթ Բեկ գյուղից է, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից, «Մելքումյան» թիմի հիմնադիրն է ու այս մրցաշարի կազմակերպիչը։ Պատերազմից հետո, հայրենի գյուղում և հարևան Արծվանիկում, նա սկսեց զարգացնել քիքբոքսինգը։ Հենց սա էլ մայրաքաղաքից հայրենի գյուղ վերադառնալու պատճառ դարձավ երիտասարդ մարզչի համար։

Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ նշեց. «Տեղափոխվեցի հայրենի գյուղ, քանի որ սահմանամերձ գյուղ է ու ես էլ իմ մաշկի վրա զգացել եմ, փոքր հասակում չեմ կարողացել առաջ գնալ սպորտում, որովհետև գյուղում մարզիչ չի եղել, այս մարզաձևով չենք պարապել, ուստի, որոշեցի իմ ծննդավայրում զարգացնել այս մարզաձևը։ Ամանորից առաջ, այս մարզաձևի սիրահարները որոշեցին գյուղը աշխուժացնել, ամբողջ գյուղը ոտքի կանգնեց, ոգևորում էին մասնակիցներին։ Մրցաշարը խթան է հանդիսանում, որ երեխաները կտրվեն հեռախոսային վնասակար խաղերից ու սպորտով զբաղվեն, լինեն ֆիզիկապես ուժեղ, կոփված։ Չեմպիոնական գոտի նվաճելու համար պայքարում էին Ստեփանավանի, Կապանի, Դավիթ Բեկի, հարևան Արծվանիկի ու Արցախից տեղահանված մարզիկները։ Մեր Դավիթ Բեկ գյուղից 4 չեմպիոնական գոտի նվաճեցին, 12 մարզիկ առաջին ու 9 մարզիկ երկրորդ տեղը գրավեցին։ Այս նվաճումները, գալիք տարին բարձր տրամադրությամբ դիմավորելու առիթ է։ Գալիք տարում մտադիր ենք բացել «Melkumyan Team» ֆեդերացիան։ Իմ ամենամեծ նպատակն է Սյունիքի մարզում հիմնել մարզադպրոց։ Հունվարի 14-ին, ՌԴ Սանկտ - Պետերբուրգ քաղաքում մենամարտ պիտի ունենամ խառը մենամարտերի /MMA /ոճով։ Հայաստանից միակ մարզիկն եմ, որ պիտի մասնակցեմ այդ միջազգային մրցաշարին, սակայն ֆինանսական խնդիրներ ունեմ, հուսով եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի։ Իսկ մարտի 23-ին, ծրագրում ենք կազմակերպել Քիքբոքսինգի երկրորդ մրցաշարը Դավիթ Բեկ գյուղում ։Մեզ աջակցեց «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, փոխանցելով 1 միլիոն 200.000 դրամ, աջակցել են նաև Դավիթ Դանիելյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և ՌԴ ֊ում բնակվող, ծնունդով Դավիթ Բեկ գյուղի բնակիչներ։ Շատ շնորհակալ եմ բոլորին, այլապես չէր կայանա այս մրցաշարը։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել մեր հայ ազգին գալիք Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթելով խաղաղության, երջանկության, առողջության, նորանոր նվաճումների տարի»։ Հավելենք, որ Դավիթ Բեկ գյուղում է ծնվել ազգային - ազատագրական շարժման ու քաղաքական անվանի գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում