Ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ. Իրինա Ծատուրյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

— Նույնիսկ ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել այն ողբերգության ծավալը, որի միջով դեռ շարունակում է մեր ազգն անցնել վերջին մի քանի տարիներին ու դիմանում է: Սա խոսում է ուժեղ լինելո՞ւ մասին, թե՞ անտարբեր:

— Կարող է պարադոքսալ թվալ, բայց ուժեղն ու անտարբերն այս իրավիճակում միավորվեցին իրար: Սա, երեւի, հոգեբանական այն ծայրաստիճան վիճակներից է, որ մեր ազգն այնքան ողբաց, որ իր տխրելու բոլոր ռեսուրսները սպառեց: Բայց ես գտնում եմ, որ գոնե սոցցանցերում ու զանգվածային լրատվամիջոցներում պետք է պարբերաբար լինեն նյութեր, որոնք կհիշեցնեն, որ մենք ապրեցինք այդ ողբը, որովհետեւ այս աստիճան պրոբլեմին մեջքով կանգնելն էլ ճիշտ չէ: Ասում են` ինչքան կարելի է լաց լինել, բա ի՞նչ անենք, հանդուրժենք ու ամեն ինչ հանգիստ կուլ տա՞նք, որ վաղն էլ դրա հետեւանքով առաջանա ստամոքսի խոց, աղիների ու մարսողության խնդիրնե՞ր: Մենք դրա մասին էլ պետք է մտածենք: Հատկապես, ապրիլի 24-ին ընդառաջ հաճախ մեզ հարց ենք տալիս` ինչո՞ւ եղավ ցեղասպանությունը: Եղավ, որովհետեւ երբ մի գյուղ մտնում էր թուրքը եւ կոտորում էր, մյուս գյուղը բոլորովին չէր արձագանքում: Նույն սինդրոմը աշխատում է հիմա, մենք ոչ մի բանի չենք արձագանքում: Իհարկե, շատ ընդհանրացված եմ ասում, քանի որ կան մարդիկ, որ արձագանքում են: Բայց համաձայնեք, որ երբ մի երգիչ  մահացավ ավելի շատ խոսվեց նրա մասին, քան Արցախի փախստականների, որոնք մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե ինչ կենսագրություն կունենան, մեծ մասն անտուն է մնացել: Ու հասել ենք նրան, որ դեռ մի հատ էլ քննադատում են արցախցիների պահվածքը: Երբ մի հատ քորոց ես կորցնում, չես կարողանում հանգստանալ, չէ որ այդ մարդիկ կորցրել են իրենց ծնողների, իրենց պապերի ստեղծածը ու եկել են` մնալով ինչ-որ հագուստի ու պահածոների օգնության հույսին: Գուցե ինձ կքննադատեն, բայց էլի եմ շեշտում` երբ մահացավ մի երգիչ, որը չգիտեմ ազգի համար ինչ է արել, էլ չգիտեին ինչպես մեծարեն, իսկ գուցե ամեն ինչ կորցրած մեր եղբայրների՞ն էլ կարողանանք հասկանալ: Կարո՞ղ ենք գոնե մեր հայրենակիցներին անուն չկպցնենք, այլ մեր տուրքը տանք նրանց, ովքեր մեր տեղն էլ են տուն կորցրել: Բայց, ցավոք, այդ «մենք»-ը չի ձեւավորվում, մնում է «ես»-ը:

— Հասարակությունը հիասթափված է իշխանությունից, ընդդիմությունից, մտավորականությունից եւ ընդհանրապես` բոլորից: Այս իրավիճակում ինչպե՞ս պետք         է ձեւավորվի այն խումբը կամ հայտնի անձը, որը կկարողանա կրկին հույս եւ պայքարելու ուժ արթնացնել մարդկանց մեջ:

— Մեր դպրոցական տարիներին լավագույն կրթությունն ենք ստացել եւ պատմության դասերից հիշում եմ անդրադարձն անձի դերակատարությանը: Համարվում էր, որ անձը որեւէ պատմական դերակատարում չի կարող ունենալ, այլ տեղի են ունենում գործընթացներ, որի հետեւանքով ծնվում է այս կամ այն անձը եւ բեկումնային քայլեր է իրականացնում: Եթե հիմնվենք այս գիտելիքի վրա, ուրեմն` երբ այդ պատմական կրիտիկական զանգվածը ոտքի կանգնի եւ լինի ինչ-որ մակարդակի վրա, ապա այդ զանգվածից դուրս կգան մարդիկ, ովքեր կկարողանան անել այն, ինչ պետք է: Երբ խոսում ենք անձի կերպարի մասին պատմության մեջ, սովորաբար նրանք տղամարդիկ են: Եվ հիմա, երբ նայում եմ մեր իրականությանը, հարց է ծագում` երիտասարդները ումի՞ց օրինակ վերցնեն, որ տղամարդ մեծանան: Մեր ընդդիմությունն այն իրավիճակում է, որ մենք հողեր ենք տալիս, մեր երկրի ղեկավարությունն այսօր մի բան է անում, վաղը` ուրիշ բան, ժողովրդի կամքի դեմ քայլեր են արվում, տպավորություն է, որ իրենք իրենց կյանքով են ապրում, մենք` մեր: Շիլափլավ է ստեղծվել: Մշտապես կանանց միամսյակին ընդառաջ եւ միամսյակի ընթացքում խոսում ենք կանանց մասին, բայց շատ կարեւոր է տղամարդու կերպարը: Չէ որ ցանկացած կնոջ կերպար ձեւավորվում է լավ տղամարդու կերպարի կողքին: Եթե այդ լավ տղամարդը չկա, սկսում են ձեւավորվել, այսպես ասած, տղամարդ-աղջիկները, ինչը ցավալի է:  Ուստի` հարցս հռետորական է, ինքս էլ չունեմ այդ պատասխանը` լինի կառավարությունում, թե ընդդմությունում` ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ: Ո՞ւր եք, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Դուք փողոցներ էիք փակում, հետո ինչպես փակեցիք, այդպես էլ բացեցիք, գուցե ամեն մեկը պետք է հասկանա, թե որտեղ սխալվեց: Եթե ի վիճակի չեք լինել կառավարություն կամ ընդդիմություն, մնացեք տանը կամ այգիներում նարդի ու շաշկի խաղաղացեք: Եվ թող ոչ ոք չասի` ես ընդդիմություն եմ, ես` իշխանություն: Սա վերաբերում է բոլորին: Չեք կարողանում, պարոնա՛յք, դիմում գրեք, ազատվեք: Ով ասպարեզ դուրս եկավ, մարդիկ սկսեցին հույս կապել իր հետ, իսկ հետո ի՞նչ եղավ, ոչ ոք իր տված խոստումը չկատարեց: Ու հիմա «եղունգ ունես, գլուխդ քորի» ասացվածքը դարձել է մեր ազգի կարգախոսը, կարող են գերբի վրա էլ գրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում