Պետրակովը` Հայաստանի լավագույն մարզիչ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր:
Երկրորդ տեղում 56 միավորով Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
https://iravunk.com/sim/?p=272836&l=am/