«ՀԱՋՈՐԴ ՏԱՐՈՒՄ ԿՁԳՏԵՄ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ». ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՅԱՇԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Սպորտ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ, արծաթե մեդալ է նվաճել ծնունդով Արագածավան գյուղից ՅԱՇԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ։

Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում, Յաշան այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Թուրք մրցակցիս պարտվել եմ 2։1 հաշվով, իսկ ադրբեջանցի հակառակորդիս հաղթել 2։0 հաշվով։ Սակայն, երբեք չեմ հուսահատվում։ Մի փոքր լարվածություն կար, քանի որ մեզ համար թշնամի երկրում էինք մասնակցում այս մրցաշարին։ Բայց, որքան էլ զարմանալի թվա, թուրքերը նորմալ էին վերաբերվում մեզ այնտեղ ու չկար որևէ ավելորդություն ու անշնորհք պահվածք, սպորտը չէին խառնում քաղաքականության հետ։ Այս նվաճումս նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում զոհված մեր բոլոր անմահ հերոսների, մեր գյուղի երեք հերոս եղբայրների պայծառ հիշատակին։ 6 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով: Տքնաջան պարապմունքներ եմ անցկացնում, որպեսզի հասնեմ իմ նպատակներին, ուզում էի նվաճել ոսկե մեդալը, սակայն, ինչ ֊որ բան խանգարեց, դա անկեղծ ասած մրցավարների կողմնակալ վերաբերմունքի արդյունքն էր։ Նշեմ, որ աշնանը Վրաստանում հաղթել եմ երկու ղազախ մրցակցի ու դարձել այդ միջազգային մրցաշարի հաղթող։ Հանդես եմ գալիս 56 կգ քաշային կարգում։ Հայաստանի բազմակի չեմպիոն եմ։ Հաջորդ տարում կձգտեմ ավելի մեծ նվաճումների հասնել։ Իսկ ահա Յաշայի անձնական մարզիչը ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ  այսպես մեկնաբանեց.

«Իմ սանը Յաշան, որ դարձավ փոխչեմպիոն, շատ հիանալի մարզիկ է։ Թուրք մրցակցի հետ մենամարտի երկրորդ ռաունդում վիճելի հարցեր առաջացան մրցավարների հետ, ափսոս նրա վաստակած միավորը տվեցին թուրք մրցակցին։ Մրցավարները նշեցին, որ կանոնների փոփոխություն է կատարվել, ինչի մասին էլ մեզ չէին տեղեկացրել։ Իսկ եզրափակչում, Յաշան հաղթեց ադրբեջանցի հակառակորդին ու այդպես արծաթե մեդալ նվաճեց։ Հաջորդ տարվա անելիքների մասին կարող եմ նշել, որ Հայաստանի առաջնությունը կլինի, Եվրոպայի գավաթի միջազգային մրցաշարը, մայիսին Շվեդիայում կլինի Եվրոպայի առաջնությունը, հետո էլ կկայանա Աշխարհի առաջնությունը։ Շատ մեծ սպասելիքներ ունենք մեր սաներից։ Պարապմունքները անցկացնում ենք Արագածավան գյուղի մարզադպրոցում, որոշակի մարզական գույք ունենք, սակայն, եթե ավելանա նորը, շատ ուրախ կլինենք ։ Նշեմ, որ այս մարզաձևը ուշու ֊սանդան, ճանաչված է համարվում Հայաստանի Օլիմպիական կոմիտեի կողմից ու շատ մեծ հույս կա, ինչպես սամբոն, այնպես էլ ուշու ֊սանդան, պիտի արդեն ընդգրկվի Օլիմպիական խաղերի ծրագրում։

֊Հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է ուշու ֊սանդան, մեր երկրում զարգացած մարզաձև է համարվում?

- Այն համարվում է խորամանկության, շախմատային հաշվարկների, ճկուն մտքի մարզաձև։ Հայաստանում բավականին տարածված է։ Մենամարտի ժամանակ անհրաժեշտ է վայրկյանների ընթացքում ճիշտ կողմնորոշվել։

Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել մեր ողջ հայ ազգին գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում նորանոր նվաճումների, խաղաղության, երջանկության, առողջության ու նպատակների իրականացման տարի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում