«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ  ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԻՆՔ, ՄՐՑԱԿԻՑՆԵՐՍ ԷԼ ԹՈՒՐՔ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷԻՆ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՂՎԱՆ ՄԱԳՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացել է Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Հայաստանի Ավանդական ուշու - սանդայի ֆեդերացիան, ներկայանալի կազմով փայլուն արդյունքներ է գրանցել ։ Կարևորագույն այս ստուգատեսում, հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ, որից 2 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Աղվան Մագոյանը և Վահան Մկրտչյանը, փոխչեմպիոն Դավիթ Վարդանյանը, Ժիրայր Պետրոսյանը, Յաշա Մնացականյանը, Գևորգ Բաղդասարյանը, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել ու բրոնզե մեդալի արժանացել Գրիգոր Տոնիկյանը և Դավիթ Իսախանյանը ։Մեր երկիրը պատվով է ներկայացրել նաև միջազգային կարգի մրցավար Սպարտակ Ծատուրյանը ։

Iravunk. com -ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ոսկե մեդալակիր, ծնունդով Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից ԱՂՎԱՆ ՄԱԳՈՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Աղվան ։Շնորհավորում ենք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա։ Կիսաեզրափակիչ փուլում, բոլոր ռաունդներում հաղթեցի թուրք հակառակորդիս, ընդհանուր 12։2 հաշվով, իսկ եզրափակչում 27։7 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել, պատասխանատվությունը շատ մեծ էր, նախ, որ Թուրքիայում ենք հանդես գալու և մրցակիցներս էլ թուրք ու ադրբեջանցի էին։ Բնական է, մի փոքր լարվածություն կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, մեր մարզիչներն էլ էին շատ ոգևորում։ Շատ մեծ հպարտության զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, որ Թուրքիայում հնչեցրի մեր երկրի հիմնը, մեր եռագույն դրոշը կարողացա ծածանել։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին։ Շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանին, նման շանս ընձեռելու համար։ Այս տարվա սեպտեմբեր ամսին էլ, Վրաստանի Բաթումի քաղաքում եմ մասնակցել միջազգային մրցաշարի, հաղթեցի Իսրայելի ներկայացուցչին ու դարձա այդ մրցաշարի հաղթող։

Հայաստանի բազմակի չեմպիոն եմ։ 9 տարեկանից եմ սկսել պարապել այս մարզաձևով։ Անձնական մարզիչս Արմեն Մկրտչյանն է։ Հետագայում, պիտի ձգտեմ հասնել ավելիին, Աշխարհի չեմպիոնի տիտղոսին։

Իսկ ահա Աղվանի անձնական մարզիչը ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին. «Իմ սանը Աղվան Մագոյանը, շատ լավ հանդես եկավ, շատ գոհ եմ նրանից։ Շատ հեռանկարային ու չափազանց աշխատասեր մարզիկ է։ Թուրքիայում հաղթել թուրք և ադրբեջանցի մրցակիցների, դա շատ փայլուն նվաճում եմ համարում»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում