«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ՄՈՆՂՈԼ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ, ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵՑԻ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանի «Միկա» մարզական համալիրում ավարտված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության ժամանակ, արծաթե մեդալ է նվաճել ու փոխչեմպիոն դարձել, ծնունդով Վանաձորցի ԱՐԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԸ։

Նա, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց. «Հանդես եկա 52 կգ քաշային կարգում։ Ընդհանուր 5 մենամարտ ունեցա ։Սկզբից հաղթեցի մոնղոլ մրցակցիս, հետո Էկվադորի ներկայացուցչին, ապա հունգարացի մրցակցիս, կիսաեզրափակչում Բուլղարիայի ներկայացուցչին, ափսոս, եզրափակչում պարտվեցի կիրգիզ մրցակցիս ու արծաթե մեդալի արժանացա։ Իսկ մյուս բոլոր մրցակիցներիս, բացարձակ առավելությամբ 5։0 հաշվով եմ հաղթել ։Պատճառը գերհոգնածությունն էր ։Ես շատ լավ հանդես եկա, թե ֆիզիկական, թե տեխնիկատակտիկական առումով ։Հունգարացի և մոնղոլ մրցակիցներիս, երեք անգամ տեխնիկական նոկաուտի ենթարկեցի։ Նշեմ, որ Վրաստանում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ, հաղթել եմ ադրբեջանցի և երկու վրացի հակառակորդներիս ու չեմպիոն դարձել ։Պարապմունքներս անցկացնում եմ Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցում ։Նշեմ, որ Ռումինիայում էլ Եվրոպայի առաջնությանը 5։0 հաշվով հաղթել եմ թուրք մրցակցիս։ Անձնական մարզիչս Արկադի Կոստանյանն է ։

Իսկ ահա Արենի անձնական մարզիչը ԱՐԿԱԴԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին. «Արենը իմ լավագույն սաներից է, նա իմ հույսերը արդարացրեց։ Շատ մեծ բան էր, որ ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ հասավ, ոչինչ, որ չհասավ ոսկուն ու արծաթե մեդալ նվաճեց, նրան մի փոքր խանգարեց փորձի պակասը։ Շուրջ երեք տարի է, ինչ նա պարապում է բռնցքամարտով, սակայն մեկ տարի է, ինչ շատ խորացված է պարապում, ինչը շատ լավ արդյունք եմ համարում։ Շատ մեծ հույսեր եմ կապում Արենի հետ։

Հաջորդ տարի, 2024 թվականին, նա արդեն հանդես կգա երիտասարդների առաջնություններում։ Նրա անունը, շատ կլսենք աշխարհի տարբեր հարթակներից։ Մեր մարզադպրոցն ունի մարզական գույքի խնդիր։

Մաղթում եմ, որ գալիք Նոր տարին, լինի խաղաղության, նորանոր նվաճումների, նպատակների իրականացման, բազմաթիվ հաջողությունների, ձեռքբերումների տարի»։

Հ. Գ. Արենը արժանացել է նաև «Հայաստանի սպորտի վարպետ» կոչման։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում