Այսօր կանգնելով արցախցու կողքին նշանակում է կանգնել մեր խղճի և արդարության կողքին. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հանդիպում

Ինչպե՞ս օրերի ընթացքում Արցախը հայտնվեց թշնամու ճիրաններում, ինչո՞ւ չկարողացանք հայկական պահել Արցախը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից, ով խորիմաստ պատասխան տվեց.

-Ինչպես ժամանակին Խրիմյան Հայրիկն էր բնութագրում հայկական հարցը, ճիշտ նույն իրավիճակում էինք գտնվում։ Մի մեծ առևտուր էր ընթանում՝ Արցախը դրված էր վաճառքի, իսկ շերեփավորներն ախորժակները սրած սպասում էին իրենց պատառին, որը, ցավոք, իրականացավ։ Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ  խաբել, դրանից իրականությունը չի  փոխվի։ Ինչպես քրոնիկ հարբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնում էր դեպի կործանում։ Արցախը ենթակա չէր վաճառքի։ Արցախը Աստվածապարգև Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է, եղել եւ կա։ Այսօր կանգնելով արցախցու կողքին, կնշանակի կանգնել մեր խղճի և արդարության կողքին, կանգնել քաղաքակրթության և մարդու իրավունքների կողքին: Ես մի առիթով ասել եմ, բոլոր գործած մեղքերից ամենավախեցնողն ու սարսափեցնողը անտարբերության ութերորդ մահացու մեղքն է, որին այսօր, ցավոք, ականատես ենք լինում բոլորս:

-Սրբազան, ի՞նչ սպասելիքներով եք դիմավորում Նոր տարին:

-Քրիստոնեական հավատքով եւ նոր մտածումներով բոլորս պետք է դիմավորենք 2024թվականը, նոր տարվա կարգախոսը պետք է լինի. «վերադարձ դեպի Արցախ»: Եկող 365 օրերի ընթացքում բոլորս պետք է համախմվենք հենց այս կարգախոսի շուրջ, յուրաքանչյուրիս քայլը պետք է ուղղաված լինի այդ նպատակի, այդ գաղափարի շուրջ: Անշուշտ այդ ընթացքում չլքելով Հայաստանը, արցախցիներին կո՛չ եմ անում չբռնել արտագաղթի ճանապարհը:

Սա է իմ սպասելիքը 2024թվականից, որը, կարծում եմ այսօր յուրաքանչյուր արցախցու երազանք է:

 

https://iravunk.com/sim/?p=272711&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ