Աշխարհն աչքներիս առաջ հիմքից փոխվում է

Վերլուծություն

Այն, որ հա­յաս­տան­յան ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­ների (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=272677&l=am) ար­մատ­նե­րը գա­լիս են ոչ պա­կաս դրա­մա­տիկ եր­կու շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յին հա­կա­մար­տութ­յան օ­ջախ­նե­րից, անց­նող տար­վա ըն­թաց­քում էլ ա­վե­լի հստակ դար­ձան: Խոս­քը, ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին է, եւ Հա­յաս­տա­նը, որ­պես այդ ա­մե­նը կա­պող օ­ղակ հան­դի­սա­ցող տա­րա­ծաշր­ջա­նի մաս­նիկ, ի­հար­կե, չէր կա­րող չմնալ դրանց ազ­դե­ցութ­յան տակ:

Ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն այս տար­վա ըն­թաց­քում ու­շագ­րավ դի­նա­մի­կա ու­նե­ցավ: Տա­րես­կիզ­բը Կիե­ւի հա­մար խոս­տում­նա­լից էր: Ա­րեւ­մուտ­քից, սպաս­վող ուկ­րաի­նա­կան հա­կա­հար­ձակ­ման հա­մար գա­լիս էր հսկա­յա­կան զենք-զի­նամ­թերք, ֆի­նան­սա­վո­րում, իսկ պաշ­տո­նա­կան Կիե­ւը խոս­տա­նում էր ա­րա­գո­րեն ռուս­նե­րին դուրս մղել Ղ­րի­մից եւ Դոն­բա­սից: Սա­կայն ի­րո­ղութ­յուն­ներն այլ էին: Մի կող­մից, հա­կա­հար­ձակ­ման ըն­թաց­քում ուկ­րաի­նա­կան բա­նա­կը միայն հսկա­յա­կան կո­րուստ­ներ ու­նե­ցավ, այ­սինքն՝ ջու­րը գցվեց Ա­րեւ­մուտ­քի բո­լոր հատ­կա­ցում­նե­րը: Գու­մա­րած, մարդ­կա­յին հսկա­յա­կան կո­րուստ­նե­րն էա­պես փո­խե­ցին ուկ­րաի­նա­կան բա­նա­կի եւ հան­րութ­յան տրա­մադ­րութ­յուն­նե­րը պա­տե­րազ­մի հան­դեպ: Արդ­յուն­քում, այս պա­հին Կիե­ւը մտա­ծում է հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զա­ցիա­յի մա­սին, մինչ­դեռ քիչ թե շատ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րը, օ­րի­նակ՝ Լեո­նիդ Կուչ­մա­յի նախ­կին խորհր­դա­կան Օ­լեգ Սոս­կի­նը կան­խա­տե­սում է վատ­թա­րա­գույ­նը. «Բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կազ­դեն Ուկ­րաի­նա­յում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի սկսվե­լու վրա։ Դեռ փող չկա, գրիվ­նա­յի ար­ժեզր­կում կա, գնաճ կլի­նի, ռա­ցիո­նալ հա­մա­կար­գը կսկսվի, ճա­կա­տում հա­ջո­ղութ­յուն­ներ չկան, հսկա­յա­կան կո­րուստ­ներ կան, կա միան­գա­մայն քմծի­ծա­ղող է­լի­տա, ո­րը կորց­րել է ի­րա­վի­ճա­կի հաս­կա­ցո­ղութ­յու­նը», ու երբ դրա­նից հե­տո երկ­րի ղե­կա­վա­րութ­յունն ու­ժե­ղաց­նում է տղա­մարդ­կանց եւ կա­նանց հա­վա­քագ­րու­մը Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի շար­քե­րում՝ նրանց ռազ­մա­ճա­կատ ու­ղար­կե­լու նպա­տա­կով, հենց սկսեն բեր­ման են­թար­կել ուկ­րաի­նա­ցի­նե­րին, կսկսվի ինք­նա­բուխ դի­մադ­րութ­յուն՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ռեալ հե­ռան­կա­րով:

Մ­յուս կող­մից, տար­վա ըն­թաց­քում նկատ­վեց մեկ այլ գոր­ծըն­թաց, ո­րը, թե­րեւս, շատ ա­վե­լի վտան­գա­վոր է Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Այն է՝ ռու­սա­կան տնտե­սութ­յու­նը ոչ միայն չփլուզ­վեց, այլ ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը ո­րա­կա­կան եւ քա­նա­կա­կան տե­սանկ­յու­նից մտել է բուռն ա­ճի փուլ: Միա­ժա­մա­նակ պայ­մա­նագ­րա­յին­նե­րի հաշ­վին կտրուկ ա­վե­լա­ցել է նաեւ բա­նա­կի կազ­մը, ընդ ո­րում, հիմ­նա­կա­նում խոս­քը ռեալ ռազ­մա­կան պատ­րաս­տութ­յուն ու­նե­ցող կա­մա­վո­րա­կան­նե­րի մա­սին է: Արդ­յուն­քում, Ռու­սաս­տանն այս պա­հին ու­նի բո­լո­րո­վին այլ մա­կար­դա­կի բա­նակ, ո­րը շա­րու­նա­կում է զար­գա­նալ, եւ այն իր խոս­քը կա­սի նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո:

­Փո­խա­րե­նը, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ նման ձա­խո­ղում­նե­րից հե­տո ԱՄՆ-ն, առ­ջե­ւում ու­նե­նա­լով ծայ­րա­հեղ ծանր նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներ, նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում է խրվել գրե­թե ա­նե­լա­նե­լի ճահ­ճի մեջ: Թե ինչ­պես սկսվեց Գա­զա­յում իս­րա­յել­յան ներ­կա­յիս ան­նա­խա­դեպ պա­տե­րազ­մը, ինք­նին շատ հե­տաքր­քիր հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս: Բայց ա­հա ԱՄՆ-ն, այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով քա­ղա­քա­կան լու­ծում գտնել, ստիպ­ված էր ան­վե­րա­պա­հո­րեն կանգ­նել Իս­րա­յե­լի պաշտ­պա­նությ­ան դիր­քե­րում, ո­րը նրան հասց­րեց մեկ այլ ճգնա­ժա­մի:

­Խոս­քը Ի­րա­նի հո­վա­նու ներ­քո գտնվող ե­մեն­ցի հու­սիթ­նե­րի մա­սին է, որոնք ու­նե­նա­լով միան­գա­մայն ծան­րակ­շիռ ռազ­մա­կան պո­տենց­իալ, պար­զա­պես կրա­կի տակ ա­ռան Կար­միր ծո­վը՝ դրա­նով պա­րա­լի­զաց­նե­լով ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող ծո­վա­յին ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յան էա­կան մա­սը: ԱՄՆ-ի սպառ­նա­լիք­ներն ու ա­վիա­կիր­նե­րը չազ­դե­ցին հու­սիթ­նե­րի վրա: Վա­շինգ­տո­նին հա­ջող­վեց մի փոք­րիկ կոա­լի­ցիա ստեղ­ծել՝ սպառ­նա­լով ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա սկսել Ե­մե­նի դեմ: Բայց հե­րիք չէ, դա էլ չօգ­նեց, դեռ մի բան էլ կոա­լի­ցիա­յի ե­րեք ան­դամ­ներ՝ Ֆ­րան­սիան, Ի­տա­լիան եւ Իս­պա­նիան հայ­տա­րա­րե­ցին դրա­նից դուրս գա­լու մա­սին: Այս­քա­նից հե­տո հու­սիթ­նե­րը սպառ­նում են ոչն­չաց­նել Ա­րե­ւելքն Ա­րեւ­մուտ­քին եւ ա­րե­ւել­յան Աֆ­րի­կա­յին կա­պող գլո­բալ ին­տեր­նետ մա­լուխ­նե­րը, ո­րոնք անց­նում են ե­մեն­յան ա­փե­րի մո­տով: Իսկ մա­լուխ­նե­րի ոչն­չա­ցու­մը ոչ միայն կա­պի, այլ նաեւ գլո­բալ բան­կա­յին, ֆի­նան­սաա­ռեւտ­րա­յին եւ տնտե­սա­կան հա­մա­կար­գե­րին այն հզոր հար­վա­ծը կհասց­նի, որ հա­մաշ­խար­հա­յին կո­լապ­սից խու­սա­փե­լը կդառ­նա անհ­նար: «Պատ­րաստ­վեք իս­կա­կան քա­րե դա­րի»,- մեկ­նա­բա­նում են փոր­ձա­գետ­նե­րը, եւ դա միան­գա­մայն ռեալ է:

Ու ա­հա այս ի­րա­վի­ճա­կում այն տպա­վո­րութ­յունն է, որ ԱՄՆ-ն պար­զա­պես չգի­տի ինչ ա­նել: Հար­վա­ծել հու­սիթ­նե­րին, կնշա­նա­կի տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պա­տե­րազմ: Կ­կա­րո­ղա­նա՞ ԱՄՆ-ն հաղ­թել, երբ ստիպ­ված է լի­նե­լու գործ ու­նե­նալ ոչ թե այն թույ­լիկ երկր­նե­րի հետ, ո­րոնց հնա­րա­վոր էր օ­դից հար­վա­ծե­լով՝ հաղ­թել, այլ՝ Ի­րա­նի, Իս­րա­յելն ան­գամ ՀԱ­ՄԱՍ-ի հար­ցը չի կա­րող լու­ծել, եւ դաշ­նա­կից­ներն էլ հրա­ժար­վում են կռվել: Գու­մա­րած, դա ի՞նչ ներ­քին պայթ­յուն­ներ ա­ռաջ կբե­րի ԱՄն-ում, որ­տեղ Թ­րամփը, ա­տամ­նե­րը սրած, սպա­սում է ընտ­րութ­յուն­նե­րին: Գու­մա­րած ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը, ռուս­նե­րի ներ­կա­յութ­յու­նը Սի­րիա­յում, վեր­ջա­պես, այս ա­մե­նի թի­կուն­քից զգաց­վող Չի­նաս­տա­նի շնչա­ռութ­յու­նը եւ Թայ­վա­նի խնդի­րը:

Այս­պի­սով, այն, որ 2023թ.-ին էա­պես փոխ­վեց գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տը, միան­շա­նակ է: Այն, որ այս ա­մե­նը 2024թ.-ին խոս­տա­նում է հասց­նել միան­գա­մայն նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի, դա էլ կա­րե­լի է են­թադ­րել: Ա­մեն դեպ­քում, ինք­ներս մեզ գո­նե նրա­նով «հույս տանք», որ պատ­մա­կան նշա­նա­կութ­յան ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272678&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը