«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոր գարուններ անպայման պետք է բացվեն... Կոնստանտին Օրբելյան

Մշակութային

Հարցազրույց Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հայազգի մեծանուն երաժիշտ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ հետ:

- Մաեստրո, ավարտվում է 2023 թվականը եւ արդեն ժամանակն է, որպեսզի խոսենք իրականացված ծրագրերի մասին։ Ինչպե՞ս կբնորոշեք անցնող տարին։

- Այս տարին հագեցած էր մեծածավալ ստեղծագործական ծրագրերով։ Իսկապես ստեղծագործական հողի վրա բուռն տարի էր։ Մեծաթիվ համերգներ, փառատոներ, ձայնագրություններ։ Մեկը մյուսին հաջորդեցին ամբողջ տարվա ընթացքում։ Բնականաբար, ես չեմ կտրում իմ կապը Հայրենիքի հետ։ Մշտապես կապի մեջ եմ հայաստանյան իմ բարեկամների, գործընկերների, ընկերների հետ։ Շատերի հետ բարեբախտաբար այս տարվա ընթացքում համագործակցության բավականին հետաքրքիր առիթներ եղան։ Մասնավորապես սերտ ստեղծագործական համագործակցություն է ընթանում մեր տաղանդաշատ արտիստների՝ Գեւորգ Հակոբյանի եւ Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Տարվա ընթացքում հաջողեցինք իրագործել նրանց ձայնասկավառակների ձայնագրությունները՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Իսկ տարեվերջը նշանավորվեց աշխարհահռչակ սոպրանո Քրիստինա Օպոլաիսի եւ մեր շատ սիրելի Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյանը նվիրված բացառիկ համերգային ձայնագրությամբ, որի համաեվրոպական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 7-ին։ Նկարահանումներն ու ձայնագրությունը իրականացրել ենք Կաունասի գլխավոր տաճարում՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ պետական երգչախմբի մասնակցությամբ։ Բացառիկ համերգային երեկո է ստացվել։ Հուսամ հանդիսատեսը գոհ կլինի, եւ սա էլ մեր նվերը կլինի համաշխարհային արվեստասեր հանրությանը։

- Ինչ կցանկանաք մեր հայրենակիցներին Ամանորին ընդառաջ։

- Անցնող տարին իսկապես բարդ տարի էր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ իմ ժողովրդի համար։ Իսկապես, դժվար է բառերով փախանցել այն անասելի ցավը, որը զգացել եմ Հայրենիքից ստացվող ցանկացած տխուր լուրից հետո։ Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, կամքին, պայքարելու անսպառ կարողությանը եւ հավատացած եմ, որ նոր գարուններ անպայման պետք է բացվեն։ Երկիրս պետք է հզորանա, իսկ մեր հերոս զավակներն էլ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի, իրենց պայծառ հիշատակով մշտապես մեր սրտերում կմնան։ Նոր տարին ցանկանում եմ, որ խաղաղություն ու համերաշխություն բերի յուրաքանչյուր հայ ընտանիքի։ Բարի Ամանոր բոլորիդ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան