Շնորհավոր Ամանոր եւ թանկացած կարմիր գծեր…մնաց մի տարբերակ. Մանրիկյան

Հանդիպում

Երեւանի ավագանին 32 կողմ եւ 3 դեմ ձայներով ընդունեց ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը թանկացնելու՝ հայտնի «կարմիր գծեր»-ի աղմկահարույց նախագիծը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

- Դուք բազմիցս անդրադառնալով այս նախագծին՝ հորդորում էիք գործող ավագանու սթափ գիտակցող անդամներին տապալել այն: Սակայն, հիմա արդեն ունենք ընդունված որոշում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այո, ավտոկայանատեղիների հետ կապված նախագիծը ընդունվեց եւ հունվարի 1-ից երեւանցիները Կենտրոնում կամ Արաբկիր վարչական շրջանում կայանելու համար համապատասխանաբար պետք է վճարեն Ա գոտում կայանելու համար 160 հազար դրամ, Բ գոտում կայանելու համար՝ 24 հազար դրամ: Սա աբսուրդի ժանրից էր եւ անթույլատրելի, չէր կարելի այդչափ բարձրացնել ավտոկայանատեղիների գումարը: Մնում է ասել՝ շնորհավոր Ամանոր եւ թանկացած կարմիր գծեր, սիրելի երեւանցիներ: Այս ամենը կարող էր կանխվել տեղի ունեցած նիստում, եթե ամենասկզբում ընդունվեր «Հանրային ձայն» խմբակցության առաջարկը՝  նախագիծը օրակարգից դուրս հանելու վերաբերյալ: Կարող էր նաեւ չանցնել այս նախագիծը, եթե քվորում չապահովվեր: Բայց մենք տեսանք քվեարկության արդյունքները, թե ով ինչպես քվեարկեց, որ այս նախագիծը մնա օրակարգում: Ամեն ինչ շատ պարզ էր: Իսկ փորձը ցույց է տվել, որ մեծամասամբ երբ հարցը մնում է օրակարգում, հետո քվեակությամբ անպայման  հաստատում է եւ որոշում դառնում, ինչը եղավ այս չարաբաստիկ նախագծի պարագայում: Ամեն դեպքում, ես էլի շարունակում եմ հակված մնալ այն կարծիքին, որ այս նախագիծը չի բեռնաթափելու կենտրոնը:

- Այլեւս կա՞ տարբերակ ձերբազատվելու այս որոշումից, թե՞ երեւանցիներին մնում է համակերպվել:

- Մնաց մեկ տարբերակ՝ այս չարաբաստիկ նախագծի դեմ պայքարելու, խնդրի լուծումն իրավական դաշտում է: Դիմում եմ երեւանցիների եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների խնդիրներով մտահոգ փաստաբաններին՝ ձեւավորեք նախաձեռնող խումբ, անմիջապես բողոքարկեք ավագանու այս որոշումը Վարչական դատարանում, որպեսզի կիրառվի հայցի ապահովման միջոց եւ թույլ չտան այս որոշումն ուժի մեջ մտնի՝ մինչեւ դատական վերջնական վճիռը: Ի դեպ, ասեմ, որ կա նախադեպ, երբ ավագանին որոշում է ընդունել եւ այն բողոքարկվել է Վարչական դատարանում եւ բավարարվել է: Ես ավելի քան համոզված եմ, որ դատարանով այս նախագիծը եւս կարելի է չեղյալ հայտարարել, որովհետեւ այն բացարձակապես հիմնավորված չէ:

- Այդուհանդերձ, նիստի ընթացքում եղան ելույթներ, որոնք փորձում էին համոզիչ դարձնել, թե ինչու է պետք թանկացնել ավտոկայանատեղիները…

- Ամբողջ նիստի ընթացքում առնվազն 15 անգամ լսել եմ, թե Թիֆլիսում այսպես է, Մոսկվայում՝ այնպես: Այդպես էլ չհասկացան, որ չպետք է համեմատվեն ուրիշ քաղաքների հետ: Թիֆլիսը չի ձեր քաղաքի կենտրոնը, ոչ էլ Բրյուսելն ու Մոսկվան: Դուք պետք է սեփական երկրի, քաղաքի, ժողովրդի շահերից հանդես գաք: Վերջիվերջո, պետք է սեփական օրակարգ ունենանք: Թող Թիֆլիսի ավագանին իր նիստերի ժամանակ ասի Երեւանում սա այսպես է, նա՝ այնպես: Այդպես էլ պարզ չդարձավ՝ ավագանու նիստ էր, թե՞ մանկապարտեզ:

- Ի վերջո, այն, որ այս նախագիծը ընդունվեց գլխավոր մեղավորը չհամախմբված ընդդիմադիր խմբակցություննե՞րն էին, թե՞ երեւանցիները, որոնք այդքան ահազանգերից հետո՝ այս հարցում մնացին անտարբեր:

- Ինքս բազմիցս բարձրաձայնել եմ ու զգուշացրել, որ՝ ժողովուրդ ջան, այս հարցը քաղաքական չէ, ինչ-որ կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից ուղորդվող միջոցառում չէ, այլ վերաբերում է բոլորիս: Այո՛, ժողովուրդը պետք է իր ձայնը լսելի դարձներ քաղաքային իշխանությանը, որ իրենք դեմ են այս նախագծին, ինչը չարեցին: Քաղաքային գործադիր մարմինն էլ օգտվեց այս հարմար պահից ու բարձրացրեց ավտոկայանատեղների գումարները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը