«15 խորհրդատուն քի՞չ չէ. նայելով ձեր թիմի որակը, կարող է 150 խորհրդատու պետք լինել»

Հասարակություն

15 խորհրդատուն մի քիչ քիչ չի՞, գուցե 25 կամ 35 լինե՞ր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը՝ դիմելով նախագիծը ներկայացնող ՔՊ-ական անդամին:

«Ես սպասում էի նման հարցի. Տեսեք, մենք ունենք շատ վարչություններ: Այս մոտեցումը նորարար է, նոր ընդունված տարբերակ է: Բոլոր միջազգային կառույցներում, առաջադեմ կազմակերպություններում ներգրավում են նեղ մասնագետների: Մենք որպես համայնքային ծառայողներ, շատ հաճախ, սահմանափակում ենք ունենում մասնագիտական գիտելիքներով այն մարդկանց ներգրավելու հարցում, որոնք իրականացնելու են կետային աշխատանք եւ բարձրացնելու են մեր արդյունավետությունը: Ես գտնում եմ, որ 15 խորհրդատու ունենալը շատ նորմալ թիվ է՝ հաշվի առնելով մեր թվաքանակը, մեր կատարած աշխատանքի ծավալը, րդյունքները: Վստահեցնում եմ, որ դեռ պակաս է, առավել չի»,-ասաց ՔՊ-ական անդամը:

Գրիգոր Երիցյանն արձագանքեց. «Եթե միջազգային փորձը նայում ենք, համայնքները փորձում են ներգրավել մասնագետների, պրոֆեսիոնալների իրենց աշխատակազմում եւ նրանց աութսորս չեն անում: Հաշվի առնելով քաղաքապետարանի թիմի այսօրվա գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական որակը, այո, ես կարծում եմ, որ խորհրդատուների քանակը շատ քիչ է, կարող է մոտ 150 խորհրդատու պետք լինել»:

Սա առաջացրեց ներկաների ծիծաղը:

Նշենք, որ առաջարկվող նախագծով նախատեսված է, որ քաղաքապետարանի աշխատակազմը պետք է ունենա 15 խորհրդատուի հաստիք՝ 310 հազար դրամ աշխատավարձով:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի