Շոկի մեջ են. Նիկոլը «քցեց» արեւմտամետներին
Ներքաղաքական«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն, արեւմտամետ վերլուծաբաններն ու քաղաքական փորձագետները երեկվանից շոկի մեջ են: Ըստ էության, նրանց կանխատեսումներն ու սպասումները չարդարացվեցին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վազեց Ռուսաստան, այլեւ հունվարի 1-ից ստանձնում է ԵԱՏՄ նախագահությունը եւ Իրանի հետ էլ ստորագրել է տնտեսական համագործակցության համաձայնագիր:
Իհարկե, Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով, թե ինչ հիասթափություն են ապրելու իր քայլերից ուղնուծուծով արեւմտամետ շրջանակները, որոնց մշտապես եղել են իր ապավենը, ամեն դեպքում ընդգծեց. «ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»: Սակայն, խոսքերի փաթեթավորումը բովանդակային առումով ոչինչ չի փոխում, իսկ ՌԴ-ի եւ Արեւմուտքի արանքում Նիկոլ Փաշինյանի մանեւրելու քաղաքականության փորձերը հիշեցնում են հայտնի ռուսական ասացվածքը. «Хотелось как лучше, а получилось как всегда»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=272608&l=am/

