Հայր Միքայելը խնդրեց անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում

Հասարակություն

Սոցցանցերում անհասկանալի աղմուկ է բարձրացել Տաթեւի վանական համալիրի վանահոր` Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի անվան շուրջ: Անգամ ոմանք կոչեր էին հնչեցնում, որ ֆլեշմոբ պետք է սկսել` ի աջակցություն Հայր սուրբի, որպեսզի նա շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանքում, միայն թե պարզ չէր, թե ումից էին փորձում պաշտպանել Հայր Միքայելին:

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանմամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Հայր Միքայելը, որպես հոգեւոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթեւի վանքում։ Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»:

Թվում էր` այս հաղորդագրությունից հետո թեման, կարծես թե, փակված է, սակայն սոցցանցերում շարունակվեցին շահարկումները, նույնիսկ դավադրություն էին տեսնում այս ամենի մեջ` ընդդեմ Հայր Սուրբի եւ մեղադրում Մայր Աթոռին ապատեղեկատվություն տարածելու մեջ:

«Իրավունք»-ը ստեղծված իրավիճակի մասին փորձեց անձամբ Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի պարզաբանումը ստանալ, սակայն նա հրաժարվեց հարցազրույցից` չցանկանալով անդրադառնալ սոցցանցերում տարածվող լուրերին եւ խնդրելով անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում:

Այդուհանդերձ, մեր ճշտող հարցին ի պատասխան` Հայր Սուրբը վերահաստատեց Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասվածը, որ շարունակում է իր ծառայությունը Տաթեւի վանքում: Չցանկանալով մանրամասնել հիվանդության մասին լուրերը` հույս հայտնեց, որ, Աստծո կամոք, առողջական խնդիրները կարգավորելուց հետո` կշարունակի նաեւ պատարագ մատուցել:

Մեզ մնում է շուտափույթ առողջություն մաղթել Հայր Սուրբին, որպեսզի շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանական համալիրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի