Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում (yerkir.am)

Հասարակություն

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին բարձրաձայնումները շարունակվում են, խնդրի քննարկումներին ներգրավվում նորանոր հեղինակավոր անձինք ու հաստատություններ: Օրերս էլ Մայր Աթոռը, ելնելով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և ոլորտի հայտնի գործիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներից, հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը:

Yerkir.am-ը, մշտապես հետամուտ լինելով ռազմավարական նշանակություն ունեցող սույն խնդրին, պարզել էր նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Այսինքն՝ ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել:

Պարզվում է՝ «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամում այս դեպքը միակը չէ. տառացիորեն նույնն է տեղի ունեցել նաև դարձյալ 7-րդ դասարանի մեկ այլ՝ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի պարագայում, որը կրկին ստեղծվել է նշված հիմնադրամի նախագծի շրջանակներում: Տվյալ դեպքում՝ թե՛ նախագծի ղեկավարը, թե՛ 3 համահեղինակներից մեկը նույն ինքը՝ Վահրամ Սողոմոնյանն է, իսկ դասագրքի խմբագիրը Վահրամ Սողոմոնյանի կինն է՝ Սաթենիկ Մկրտչյանը:

Ընդհանրապես, որևէ գիրք, դասագիրք կամ այլ աշխատանք խմբագրելու իմաստն այն է, որ դասագրքի հեղինակին արվեն կարևոր դիտողություններ, առաջարկներ, միջամտություններ, շտկումներ և այլն: Հաճախ կարող են անգամ հարցի պատճառով  լուրջ հակադրություններ ծագել հեղինակի և խմբագրի միջև և այլն, և այլն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են «Մասնակցային դպրոցի» նախագծի կանայք հակադրվելու իրենց սիրեցյալ ամուսիններին, կամ ինչպե՞ս են հեղինակ-ամուսիններն ընդունելու իրենց խմբագիր-կանանց լուրջ դիտողությունները, եթե, իհարկե, կանայք ուզենան փոքր-ինչ նեղություն տալ իրենց ամուսիններին:  

Փաստենք նաև, որ դասագրքի ստեղծող-հեղինակ-ամուսին Վահրամ Սողոմոնյանի խմբագիր-կին Սաթենիկ Մկրտչյանը սերտ հարաբերությունների մեջ է ոչ անհայտ Հրանուշ Խառատյանի գաղափարական թևի հետ, 2018 թ. հանդիսացել է իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու, այժմ  ուսուցիչներ և տնօրեններ վերապատրաստող կարևորագույն հաստատության՝  «Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրենն է: 

Ի դեպ, 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնյանը, ով ազգակործան պատուհաս Փաշինյանի  իշխանության օրոք հասկանալիորեն դարձել է կրթության ոլորտի «բարեփոխումների» առաջամարտիկ, իր էջում, ի թիվս այլ հեղինակների ու խմբագիրների, շնորհակալություն է հայտնել նաև ինքն իրեն ու կնոջը «անհավանական աշխատանքի համար»:

Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան գումարներ են հատկացվել նշյալ դասագրքերի համար, ու դրանից որքան է հատկացվել տվյալ հեղինակին ու խմբագրին, ապա պարզ կդառնա այս «ընտանեկան բիզնես-նախագծի» պերճանքն ու թշվառությունը:

Վահե Սարգսյան

Սկզբնաղբյուրն` այստեղ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի