Պլանավորում ենք ևս 200 ավտոբուս ավելացնել. Տիգրան Ավինյան
ՀասարակությունՊլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Այս մասին քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են»,-ասել է նա։
Նա նշել է, որ քաղաքում հանրային տրանսպորտն ունի առաջնահերթություն, այդ առաջնահերթությունը տրվելու է, հանրային տրանսպորտից օգտվող մարդուն պետք է լավագույն պայմանները ապահովել։

