Ինչ խնդիրներ կարող են զարգանալ կոնտակտային ոսպնյակներով քնելու դեպքում
ՀասարակությունԿոնտակտային ոսպնյակներով քնելը կարող է հանգեցնել աչքերի հիվանդությունների զարգացման։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ակնաբույժ Ալյոնա Շկատովան։
Մասնագետի խոսքով՝ կոնտակտային ոսպնյակները սահմանափակում են արտասուքի փոխանակությունն և նվազեցնում թթվածնի հոսքը դեպի եղջերաթաղանթ։
«Կոնտակտային ոսպնյակներով քնելը հանգեցնում է բորբոքման, ինֆեկցիոն կերատիտի։ Կա նաև վտանգ, որ ոսպնյակը կպչի եղջերաթաղանթին, իսկ հետագայում այն հեռացնելիս վնասվածքների կհանգեցնի»,- նախազգուշացրել է ակնաբույժը:
Ինչպես եզրափակել է բժիշկը, երեկոյան հարկավոր է աչքերի մեջ հատուկ խոնավացնող կաթիլներ կաթեցնել, մի քանի անգամ թարթել և զգուշորեն հանել ոսպնյակը։

