Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատը նոր հրամանատար ունի

Հասարակություն

«Իրավունքի» տեղեկություններով՝ եզդի բարերար Ջնդի Ամարյանի նախաձեռնությամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ապարանի «Քարանձավ» ռեստորանային համալիրում եզդիները մեծ հավաք են ունեցել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:

«Տրվել է հոգեհաց, ինչպես եզդիներն են ասում՝ խեր, որը նվիրված էր արցախյան երեք պատերազմներում զոհված մեր հերոսների հիշատակին եւ հոգու լուսավորությանը: Ներկա էին բազմաթիվ եզդի հոգեւորականներ, թե՛ ազգությամբ եզդի, թե՛ հայ ազատամարտիկներ, զոհվածների, անհայտ կորածների ծնողներ, ընտանիքների անդամներ», - ասաց Իսայանը:

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ հենց հոգեհացի ժամանակ որոշում է կայացվել նոյեմբերի 11-ին իր մահկանացուն կնքած Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական երկրորդ ջոկատի հրամատար Տիտան Սլոյանի փոխարեն՝ ընտրել նոր հրամանատար:

«Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատի անդամների առաջարկությամբ՝ նոր հրամանատար ընտրվեց Իշխան Նամոյանը: Նա ունի բավականին լուրջ անցած զինվորական ճանապարհ. դեռեւս 90-ականների սկզբներից եղել է պաշտպանության նախարարության շարքերում: 44 օրյա պատերազմի ժամանակ Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական երկրորդ ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողությունների, իր կողմից ցուցաբերած արիության, մարտական ընկերների հանդեպ ունեցած նվիրվածության, իր առջեւ դրված առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու եւ իր կյանքի գնով ջոկատի զինծառայողների կյանքերը փրկելու բազմաթիվ ապացուցված փաստեր կան», - մանրամասնեց իրավապաշտպանը:

Պարզվում է՝ միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել պետականորեն գրանցել «Քյարամ Սլոյան» ռազմահայրենասիրական միությունը, որն իր նպաստն է բերելու երկրի պաշտպանությանն ու Հայրենիքի առջեւ ծառացած ցանկացած խնդիրների լուծմանը, իսկ մարտական գործողությունների հրաման լինելու դեպքում՝ նաեւ  ունենալով իր մասնակցությունը:

«Մենք մի քանի օր հետո արդեն փաստաթղթերը կներկայացնենք ՀՀ արդարադատության նախարարություն՝ կառույցը պետականորեն գրանցելու համար: Ասեմ, որ ռազմահայրենասիրական միության պատվավոր նախագահի պաշտոնում ժողովուրդը գտավ, որ պետք է լինի բարերար Ջնդի Ամարյանը, ով իր նվիրումը հայ-եզդիական ջոկատին եւ առհասարակ հայ-եզդիական բարեկամությանը, եզդի մշակույթի եւ կրոնի պաշտպանությանն ապացուցել է գործով: Նա 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մեր վիրավորների, զոհվածների ընտանիքներին իր նախաձեռնությամբ բազմաթիվ աջակցություն է ցուցաբերել եւ միշտ եղել նրանց կողքին», - ընդգծեց Իսայանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանի անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատար, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիտան Սլոյանը մահացել է 62 տարեկանում` ծանր հիվանդությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը