Մխիթարյանն անհավանական է, նա փոխեց իրավիճակը. Բեհրամի
Սպորտ
Շվեյցարիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Վալոն Բեհրամին Ա սերիայի 17-րդ տուրի «Ինտեր» – «Լեչե» խաղից (2:0) հետո կիսվել է տպավորություններով.
«Չեմպիոն դառնալու համար հարկավոր է, որ կիսապաշտպաններն ու պաշտպանները նույնպես գոլեր խփեն: Դա հատկապես կարևոր է, երբ բացակայում է Լաուտարոն: Բիսեկի գոլը, այդ առումով, շատ օգնեց:
Մենք մինչև հիմա չենք տեսել իրական Արնաուտովիչին, նրան դժվար է հարմարվել միլանցիների դինամիկային: Այս խաղում «Ինտերն» այլ կերպ էր օգտագործում հարձակվողներին, բայց որոշիչ դարձան Մխիթարյանի միացումները հարձակման գծին: Նա փոխեց իրավիճակը, դարձրեց այն մրցակցի համար անկանխատեսելի: Մխիթարյանն անհավանական է»,- ասել է Լացիոյի և Նապոլիի նախկին ֆուտբոլիստը:
https://iravunk.com/sim/?p=272485&l=am/