«Իրավունք» թերթի տպագիր համարներ

12 համաստեղությունների կարման Վիշապի տարում․ Բացառիկ

Աստղագուշակ

Վիշապ-Խոյ

Դուք շատ փառասեր եք, սակայն ձեր այդ հատկանիշը ոչ ոքի չի վնասում: Դուք ձգտում եք բարձր դիրքերի հասնել միայն սեփական աշխատանքով: Դեպի բարձունքները ճամփան ազնիվ ձևով եք բացում:

Նախկին կյանքում դուք ամենայն հավանականությամբ տաղանդավոր, բայց մարդկանց կողմից չհասկացված գիտնական են եղել: Հիմա դուք լրացնում եք բաց թողածը: Փորձեք ազնիվ ու բարի լինել և անպայման կհասնեք ամենին, ինչ ցանկանաք: Ձեր մտադրությունները պետք է լավը լինեն:

Վիշապ-Ցուլ

Եթե դուք ծնվել եք Վիշապի տարում ու Ցուլի նշանի տակ, ապա ձեզանից շատ լավ ընտանիքի մարդ դուրս կգա: Դուք կարողանում եք ամենալավ ձևով կազմակերպել ձեր ու ձեր զուգընկերոջ կյանքը, այն ավելի ներդաշնակ դարձնել: Դրա համար ձեզ կգնահատեն, ձեր ընկերությունն էլ բարձր արժեք կունենա:

Դուք նախկին մարմնավորումներից պահպանել եք հարաբերությունների այն ձևը, որոնք հաճելի է եղել և ձեզ, և զուգընկերոջը: Խոհեմ եղեք ու չեք կորցնի մտերիմ մարդկանց: Իսկ եթե լավ կշռադատեք ձեր ամեն բառն ու քայլը, ապա ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունը ուղեկից կլինի:

Վիշապ-Երկվորյակ

Դուք տարբեր բնագավառներում տաղանդներ ունեք: Վարպետ եք ձեռնարկած համարյա բոլոր գործերում: Բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն եք, միայն թե մի քիչ թույլ բնավորություն ունեք:

Դուք ձեզ համար ուժեղ ու ինքնուրույն կյանքի ընկեր պետք է ընտրեք, հակառակ դեպքում կարող եք ֆինանսական խնդիրներ ունենալ: Ձեր կարման այնքան էլ հաջող չէ: Սակայն ձեր ունակությունների շնորհիվ կարող եք բարելավել այն: Մի ծուլացեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես որ ուզում եք:

Վիշապ-Խեցգետին

Դուք անուղղելի երազող եք: Ճակատագիրն անընդհատ հարվածում է ձեզ, սակայն դուք չեք կորցնում լավի հույսը: Լավատես եք, ոչ մի իրավիճակում չեք հուսահատվում: Ձեր լավ տրամադրությամբ կարող եք ում ասես վարակել: 

Ձեր կարման լուսավոր է ու ծանրացած չէ լուրջ պարտքերով: Եթե նույնիսկ կարմայի մակարդակով ինչ-ինչ խնդիրներ կան, ցանկության դեպքում գլուխ կհանեք դրանցից:

Վիշապ-Առյուծ

Դուք կարող եք հոգնեցնել զրուցակցին ձեր շատախոսությամբ ու փութագարությամբ: Քմահաճ եք, ձեզ դժվար է գոհացնելը, այդ պատճառով էլ ձեր ընկերները հաճախ փորձում են ձեզ երեկույթների ու տոնակատարությունների չհրավիրել: Մտածեք այդ մասին: Ձեզ ավելի հանգիստ պահեք ու բոլորը ձեզ տեսնելիս ուրախ կլինեն:

Ձեր կարման ծանրացած է պարտքերով և դուք ստիպված եք մարել դրանք: Էներգետիկ վամպիր եք, մշտապես էներգիա եք խլում շրջապատից: Ավելի բարյացակամ եղեք ու կնկատեք, թե ինչպես է ձեր կյանքը դեպի լավը փոխվում:

Վիշապ-Կույս

Դուք արդարամիտ եք ու հավատարիմ եք ձեր խոսքին: Ձեր ընկերները գիտեն այդ մասին, այդ պատճառով էլ ձեզ են վստահում իրենց գաղտնիքներն ու խորհուրդներ հարցնում: Ինչ վերաբերում է գաղտնիքներ պահելուն, ապա դրանում հավասարը չունեք, իսկ ահա խորհուրդներ տալուց լավ է խուսափեք:

Դուք անփորձ եք, այդ իսկ պատճառով պետք չէ ընկերներին խորհուրդներ տալ, հակառակ դեպքում դա վատ հետևանքներ կունենա և ձեր, և նրանց համար: Ձեզ վրա մի վերցրեք ուրիշների ճակատագրերի համար պատասխանատվությունը: Եթե ձեր մեղքով նրանք սխալներ գործեն, դրանով կծանրացնեք ձեր կարման: Իսկ ձեր հաջորդ մարմնավորման ժամանակ ամենայն հավանականությամբ կախված եք լինելու մարդկանցից, որոնց հիմա խորհուրդներ եք տալիս: Չէ՞ որ դուք չեք ուզում, որ ձեր կյանքն ուրիշ մարդիկ տնօրինեն:

Վիշապ-Կշեռք

Դուք գրավիչ արտաքին ունեք, սակայն, ինչպես հայտնի է, արտաքինը խաբուսիկ է: Դա հենց ձեր մասին է: Դուք փաստերը խեղաթյուրելու հակում ունեք, այնպես որ բամբասանքներով մի տարվեք ու աշխատեք մարդկանց մասին վատը չխոսել:

Ձեր կարման այնքան էլ լավը չէ: Մի ծանրացրեք այն խոսք տանել-բերելով: Աշխատեք ավելի քիչ խոսել ու ավելի շատ բարի գործեր անել: Այդ դեպքում հույս կլինի, որ եթե ոչ այս կյանքում, ապա գոնե մյուսում կկարողանաք ուղղել ձեր կարման:

Վիշապ-Կարիճ

Դուք շատ նյարդային եք ու մտերիմներին ցավ պատճառելու զարմանալի ունակություն ունեք: Ընդ որում՝ հաճախ դա կանխամտածված չեք անում ու հետո զղջում եք դրա համար:

Ձեր կարման պարտքեր ունի, պետք է մարեք դրանք, հակառակ դեպքում ամեն ինչ վատ ավարտ կարող է ունենալ: Եթե հիմա չթեթևացնեք ձեր կարման, մյուս մարմնավորման ժամանակ հանցագործ կամ ինքնասպան դառնալու վտանգի եք ձեզ ենթարկում: Որպեսզի դա տեղի չունենա, աշխատեք ավելի բարի ու աջակցող լինել:

Վիշապ-Աղեղնավոր

Ձեզ հարգում են, դուք հանգիստ եք ու հավասարակշռված: Ձեզ կարելի է վստահել, շատ ընկերներ ունեք, կարողանում եք լավ ու բարի հարաբերություններ պահպանել նախկին զուգընկերների կամ գործընկերների հետ:

Լավ կարմա ունեք: Կարող եք չվախենալ, որ մյուս մարմնավորման ժամանակ ինչ-որ բանի համար տառապելու եք: Եթե ոչ մի դատապարտելի բան չանեք այս կյանքում, ապա ձեր կարման անվնաս կմնա:

Վիշապ-Այծեղջյուր

Դուք աննշան, բայց բավականին ունակ անձնավորություն եք: Դուք և ձեր կարողությունները ղեկավարության աչքին հաճախ աննկատ են մնում, բայց պետք չէ հուսահատվել: Դուք անպայման պարգևատրվելու եք եթե ոչ այս, ապա մյուս կյանքում ու մյուս մարմնավորումների ժամանակ:

Լավ կարմա ունեք: Սակայն չպետք է առաջ շարժվեք ճանկերը գործի դնելով ու մյուսներին ճանապարհից մի կողմ հրելով: Ձեր արժանիքների մասին գիտեն ձեր ընկերներն ու մտերիմները: Աշխատեք բավարարվել դրանով: Կարիերան ձեզ համար չէ: Դրանից ոչ մի լավ բան չի ստացվի, ձեր կարման էլ կծանրանա:

Վիշապ-Ջրհոս

Ձեզ հետ շատ հեշտ է լեզու գտնելը: Ուրախ ու հաճելի բնավորություն ունեք: Պայծառատեսության ունակություններ ունեք: Դուք նաև շատ քննադատորեն եք վերաբերվում ինքներդ ձեզ: 

 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան