Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել. ինչ էր ասում Արա Մարտիրոսյանը
Մշակութային
Դեռ ուշքի չեկած լատինաամերիկյան պարերի բացարձակ չեմպիոն Գրիգորի Ալոնցի (Սեդրակյան) մահվան բոթից՝ կայծակի պես սոցցանցերում տարածվեցին լուրեր, որ 46 տարեկանում մահացել է երգիչ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Երեւանում վերջին հրաժեշտը տվեցին… Այս օրերին ամենահուզիչ խոսքերն են հնչել նրա բացառիկ տաղանդի ու ընկերասիրության մասին, սակայն քչերն են հիշում, որ բնակվելով արտասահմանում՝ նա բացառիկ հայրենասիրությամբ ակտիվություն դրսեւորեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Արցախն իմ պատմական երկրի մի մասնիկն է»,- ասում էր Արա Մարտիրոսյանը եւ խնդրում ու պարտադրում, որ ինչպես ինքը, այնպես էլ համայն հայությունն՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի են, վերադառնան Հայաստան, եւ միասին պատերազմը հաղթենք: Միայն հիմա է որոշ մանրամասներ հայտնի դառնում, որ նա, իսկապես, վերադարձել էր ու արել այն, ինչ կարող էր՝ հանուն այդ հաղթանակի…
«Մեզ Ադրբեջանը հայտարարել է պատերազմ, մենք պատերազմից երբեք չենք խուսափել, անելու ենք ամեն ինչ: Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել, կկռե՛նք», - պնդում էր երգիչը եւ համոզված շեշտում, որ մեզ հաղթել չի լինի, իսկ պատերազմից հետո՝ իր հիվանդություններին ավելացավ նաեւ Հայրենիքի կորստի ցավը:
«Թող տա Աստված լինի խաղաղություն հնարավորինս շուտ, բայց եթե չկա խաղաղություն, պետք է պատերազմենք ու հաղթենք»,- չհաշտվելով իրականության հետ՝ շարունակում էր ընդգծել Արա Մարտիրոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=272459&l=am/