«Բոլոր դեպքերում Սյամոյի բանը բուրդ է». «Armenianews.info»
Հասարակություն«Armenianews.info»-ն գրում է.
«Սյամոյին փաստի առաջ են դրել Սյամոն, պարզվում է, դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել ԱՀ նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ձեռքում: Սա նշանակում է, որ մամուլում պարբերաբար տեղ գտնող դրվագները՝ Սյամոյի՝ ԱՀ դատախազությանը տված ցուցմունքների մասին պատմող, լրջորեն անհանգստացրել են Սյամոյին, ու նա այլևս հասկացել է, որ մարդկանց հիմարի տեղ դնելով, ստեր ու կեղծիքներ հորինելով չի կարողանալու իր թարթափը գցել. փաստերի ուժը Սյամոյին ստիպել է լրջորեն տվայտվել:
Փաստը, որ Սյամոն որոշել է դիմել իրավապահների օգնությանը, վկայում է նրա անզորության, ինչո՞ւ ոչ՝ նաև «գործ տալու» հակում ունենալու: Վերջիվերջո Նիկոլի ընկերն է, չէ՞, ինչպե՞ս կարող է իր խնդիրները սեփական ուժերով լուծել՝ ավելորդ անգամ չզբացեղնելով առանց այն էլ գերհագեցած գրաֆիկով աշխատող իրավապահ համակարգի աշխատակիցներին: Այս իմաստով հետաքրքիր հարց է առաջանում՝ թե ինչպե՞ս կարձագանքեն Սյամոյի դիմումին իրավապահները: Այս հարցի պատասխանը թերևս առավելապես կախված է այն հարցից, թե այս ամենին ինչպես կվերաբերվի Նիկոլը՝ հաշվի առնելով իրավապահների՝ նրանից ունեցած ուղիղ կախվածության աստիճանը: Բոլոր դեպքերում Սյամոյի բանը բուրդ է, ու նա հիմա ստիպված ուղիներ է որոնում՝ ինչպես դուրս գա իր իսկ քայքայիչ գործունեութան հետևանքով գոյացած խորը կեղտից»:

