«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չընկնե՛լ այդ հրեշավոր ցանցի մեջ եւ մասնակից չդառնալ ազգադավ գործընթացների. ՀՀ վաստակավոր արտիստի կոչը հայրենակիցներին

Մշակութային

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է օրակարգային կարեւորության խնդրի՝ կոչ անելով հայրենակիցներին մասնակից չդառնալ ազգադավ գործընթացների:

- 90-ական թվականներին դեռեւս նոր անկախություն ձեռքբերած Հայաստան ներխուժեցին աշխարհի համար չարիք դարձած գլոբալիզացիայի գործիքակազմերից ամենազազրելին՝ աղանդավորական շարժումները: Ի դեպ, այդ աղանդավորական շարժումներն աշխարհի 25 երկրներում արգելված էին: Իսկ Հայաստան ներխուժեցին տարբեր անունների անվան տակ, որոնց մասին հայ ժողովուրդը երբեւէ չէր էլ լսել եւ չէր էլ պատկերացնում նրանց կազմակերպիչների իրական նպատակներն ինչ էին, որն էր այդ ցանցերի մեջ ընկած ամեն հայի դարձնել անդեմ, զուրկ հայի դիմագծից, որոնք պետք է չունենային Հայրենիքը պաշտպանելու, Հայոց բանակում ծառայելու եւ որեւէ ազգային զգացողություն: Եվ, իհարկե, ունեին հայ մարդուն Հայոց եկեղեցուց հեռացնելու հեռահար նպատակ: Դրանք ունենալով միեւնույն նպատակը հանդես էին գալիս տարբեր անուններով՝ հայ մարդուն շփոթության մեջ գցելու համար: Դրանք էին եհովաները, Կյանքի խոսքը, մորմոնները եւ այլն: Դրանց կազմակերպիչները, որոնք հանդես էին գալիս տարբեր հասարակական կազմակերպություններում, իրենց չար գործն իրականացնելու համար գումարներ էին ստանում Արեւմուտքից: Դրանք աշխատում էին հիմնականում չքավոր խավի եւ թույլ ուղեղների վրա, գցելով մարդկանց իրենց ցանցը՝ նպատակ ունեին գաղափարապես բաժան-բաժան անել հայ ժողովրդին, ինչի արդյունքը մենք հիմա տեսնում ենք:

Մինչեւ 2018 թվականի մայիսը՝ սրանք ստիպված էին իրենց ավելի չափավոր պահել, բայց 2018-ի մայիսից սկսած՝ սրանց գործունեությունը թափ առավ եւ ավելի ինտենսիվ շարունակեցին իրենց գործը՝ ապահովելով իրենց շարքերը գլխաքանակով: Մենք բոլորս ենք տեսել, թե ինչպես հիմար ժպիտները դեմքներին, զգուշորեն մոտենում են հերթական զոհին, որպեսզի գցեն իրենց ցանցը: Սրանց բոլորի գործունեությունն ուղված է միեւնույն նպատակի՝ հայ ժողովրդին բաժան-բաժան անել, քանդել Հայոց պետականության հիմքերը, եւ այս ամենը դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների անվան տակ:

Ես ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ այլեւս չընկնե՛լ այդ հրեշավոր ցանցի մեջ եւ մասնակից չդառնալ այդ ազգադավ գործընթացներին, հատկապես խնդում եմ մեր արցախցիներին, որոնք այսօր դժվար վիճակում են՝ չընկնե՛լ այդ ցանցը եւ չնպատաստե՛լ այսօրվա մահաբեր իշխանության գործունեության շարունակությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան