Հայաստան ադրբեջանցիներ են ներթափանցել.Yerevan Times
ՀասարակությունԱդրբեջանական CBC հետուստաալիքը գոհունակությամբ հայտնել է, որ իրենց նկարահանող խումբը կրկին եղել է Հայաստանում՝ Երևանում ու Սիսիանում «ադրբեջանական հետքերի» որոնման նպատակով:
Սա տոտալ խայտառակություն է, որի վերաբերյալ թերևս պետք է բացատրություն ներկայացնի օրերս Նիկոլի կողմից գեներլ-լեյտենանտի բարձր սպայական կոչման արժանացած Աբազյանի ղեկավարած կառույցը, որին ուղղված Նիկոլի դրվատանքը փորձառու ականջների համար չի կարող մտահոգություն չառաջացնել:
Ինչո՞ւ են մերձկասպյան մուսուլմանները որոշել սեփական հետքերը փնտրել մայրաքաղաքում ու Հեյդար Ալիևի ծննդավայր Սիսիանում: Թերևս անհնար է չմտաբերել Իլհամի սպատռնալիքները՝ վերցնելու նախ՝ Զանգեզուրը, հետո՝ Երևանը: Վաղն էլ գուցե ազերիները հայտնվեն Սևանում՝ասենք հաշվելու սիգի քանակությունը տեղ-տեղ ճահիճ դարձած կապուտաչյայում:
Հուսանք՝ ԱԱԾ-ն կարձագանքի ադրբեջանական ԶԼՄ-ի սկանդալյին հաղորդմանն ու կպարզաբանի՝ ինչ էին շինում թշնամիները Երևանում, գուցե նոր տարուն ընդառաջ խաղաղության խաչմերո՞ւկն է ծեծում բոլորիս դուռը՝ ամենիքս Իլհամի գիրկը կանչելով…

