«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իր խոսքերը համեմել էր այնպիսի ատելության խոսքով և խտրականությամբ, որ անգամ անզեն աչքով երևում է, որ ՀՀ Քրոական օրենսգրքի 329 հոդվածը հենց իր համար է գրված. Նատալի Սաղիյան

Թավշյա տեռոր
2021 թ. մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետույան քրեական օրենսգիրք:
Հոդված 329. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը … պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Ինչի՞ համար եմ սա մեջբերում:
Երեկ ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «ֆիկտիվ» մականուն ունեցող Գևորգ Պապոյանը հանդես է եկել իր իրական արցախատյաց դեմքով և արցախցիների նկատմամբ ունեցած իր ողջ մաղձը նետել է տեղեկատվական դաշտ:
Սույն սուբյեկտի խոսքերով, Արցախի քաղաքական և գործադիր իշխանությունը սեփական անվտանգությունն ապահովելու համար հանձնել է ամեն ինչ և եկել է Հայաստան, իսկ հիմա պաղկվելով հայաստանցիների մեջքի հետևում հոխորտում են: Սա իհարկե բացարձակ սուտ է, բայց դե գևորգպապոյանների նմաններին ճշմարտությունը շատ քիչ է հետաքրքրում: Իրենց իշխանության ողջ գործունեությունը տեղի է ունենում տիեզերական ստերի տարածման և դրանք իրականության տեղ մատուցելու պարադիգմայի ներքո:
Հասկանալի է, որ սրան իջեցվել է «ֆաս» հրահանգ և նա հնարավորություն է ստացել իր մեջ արցախցիների նկատմամբ կուտակված ատելությունը իշխանական քարոզչամեքենայի կոյուղուներով ուղղել դեպի հանրությունը: Անգամ իր շարժումները խոսում էին այն մասինմ որ ատելության խոսք, անհանդուրժողականություն և, ամենակարևորը՝ խտրականություն, տարածելու այս հնարավորությունից սա էքստազի մեջ է ընկյել:
Այս պատեհապաշտը, ով 2018-ի իշխանազավթման ժամանակ շատ արագ փոխեց իր գույնը և թռավ Փաշինյանի գիրկը, իր խոսքերը համեմել էր այնպիսի ատելության խոսքով և խտրականությամբ, որ անգամ անզեն աչքով երևում է, որ ՀՀ Քրոական օրենսգրքի 329 հոդվածը հենց իր համար է գրված:
Կարծում եմ, սրա տերերը ջղաձգումների մեջ են ընկել Արցախի լուծարման մասին հրամանը ուժը կորցրած հայտարարվելու մասին երեկ տարածված հայտարարությունից:
Այդքան բաղձալի գերագույն նպատակը՝ Արցախը վերջնական և անբեկանելիորեն հանձնել թշնամուն, փակելով Արցախի էջը, այլևս այնքան էլ հեշտ հասանելի չի լինելու: Սրանց պատկերացրած Brave New World –ի գլխին, որն ուզում են կառուցել առանց Արցախի, մասամբ առանց Սյունիքի և ՀՀ անկախությունը զիջելու հաշվին, սև ամպեր են կուտակվում: Սա էլ առաջացրել է ոմանց մոտ կատաղության նոպա, որը դրսևորվել է գևորգպապոյանների նմանատիպ ելույթներով:
Ի դեպ, ատելության խոսքի և խտրականության, անհանդուրժողականության քրեականացումը հենց սրանց նախաձեռնությունն էր: Դե հիմա տեսնենք, թե ինչպես կվարվի ՀՀ դատախազությունը, Քննչական կոմիտեն և այլ իրավապահ մարմինները: Ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների յուրաքանչյուր խոսք մանրադիտակով զննող դատախազներ, դե ձեզ տեսնեմ: Այստեղ ուղիղ տեքստով տարածվում է հենց այն ատելության խոսքը, որի համար դուք հետապնդում եք շատ ընդդիմադիրների:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան