Որտեղ է Բայդենը դիմավորելու Նոր տարին
ՀասարակությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սուրբ Ծնունդը կնշի Քեմփ Դեյվիդի (Մերիլենդ նահանգ) իր կեցավայրում, իսկ Նոր տարին կնշի Կարիբյան ծովի Սանտա Կրուս (ԱՄՆ Վիրջինյան կղզիներ) կղզում։
Այդ մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Նախագահը շաբաթ օրը կմեկնի Քեմփ Դեյվիդ, որտեղ կմնա Սուրբ Ծննդյան տոներին: Նախագահն ու առաջին տիկինը Սպիտակ տուն կվերադառնան երեքշաբթի։
Չորեքշաբթի օրը նախագահը և առաջին տիկինը կմեկնեն Սանտա Կրուս, որտեղ նրանք կմնան Ամանորին»,- հայտնել են Սպիտակ տանը։
Ի դեպ, Բայդենն անցած տարի ևս Սուրբ Ծնունդը նշել է Սանտա Կրուսում:

