Կալանավորվել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի տեղակալ
Հասարակություն«Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը հաստատել է պաշտպանության պետական գնումների գծով պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Ֆրոլովի կալանավորումը։
«Ռոսկոսմոս պետական կորպորացիան հաստատում է Օլեգ Ֆրոլովի կալանավորման փաստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ քրեական գործով առաջադրված մեղադրանքի և քննչական միջոցառումների վերաբերյալ մանրամասները գտնվում են ՌԴ Քննչական կոմիտեի իրավասության ներքո։
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Ռոսկոսմոսի» սպառազինության պետական ծրագրի իրականացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրոլովին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քննիչների տվյալներով՝ նա երկու հանցակիցների հետ դավադրություն է կազմակերպել՝ 435 միլիոն ռուբլի արժողությամբ սարքավորումների գնման ժամանակ բյուջետային միջոցներ հափշտակելու համար։

