Քննարկվում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր
ՀասարակությունՌուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով, կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կամ արդեն իրականացված են, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում․ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր»,-ասել է նա։
«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,-ասել է նա։

