Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել: Մի քանի մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Մարդասպանի անունը Դեյվիդ Կոզակ է։
Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում հրաձիգը երկարփողանի հրացան է կիրառել՝ օպտիկայով։ Սպանություններից հետո նա ինքնասպան է եղել։
«Հրաձիգն ինչ-որ տեղ թռավ և մահացավ, սա լավ արդյունք է ողբերգության տեսանկյունից, բայց մենք պետք է վերլուծենք այս ամենը և հետո տեղեկացնենք հանրությանը»,- ուղիղ եթերում ասել է Պրահայի քաղաքապետ Բոհուսլավ Սվոբոդան։

