«Տնտեսական աճ, զահրումար. սոված փորին՝ ի՞նչ աճ». Աշոտ Հարությունյանը՝ պարենային խնդիրների մասին

Տնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնապես հաղորդվել էր, որ ի թիվս անվտանգային հարցերի՝ քննարկվել են նաև ՀՀ պարենային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրները: Տարբեր աղբյուրներ նշում են՝ իշխանություններն անհանգստացած են, մասնավորապես, հացահատիկի դեֆիցիտով. կա տագնապեցնող վիճակագրություն, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մոտ 30 տոկոսով ավելի քիչ ցորեն է արտադրվել Հայաստանում: Սա պայմանավորում են Ռուսաստանից ներկրվող էժան ցորենով:

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը բազմիցս է ահազանգել Հայաստանում օրըստօրե ահագնացող պարենային խնդիրների և հատկապես ցորենի հնարավոր դեֆիցիտի մասին, նշել, որ Հայաստանում շարունակում են կրճատվել ցորենի ցանքատարածությունները, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա վերաբերյալ իշխանական արձանագրումներին՝ նա շեշտեց. «Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են, բայց այս պահին տարվա այն ժամանակահատվածն է, որ ոչ մի բան անել չեն կարող. եթե ուզենան ավելացնել ՌԴ-ից ներկրումները դեպի ՀՀ, գիտեք՝ Լարսում ինչ է կատարվում, ճանապարհները գրեթե ամեն օր փակ են,  իսկ  բերքատվությունը ցածր է, ցանքատարածքները՝ քիչ:

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ ամեն շաբաթ գյուղերում է լինում, մարդիկ ահազանգում են՝ ցորենի ցանքատարածքները պակասել են, իսկ  պատճառներն են թերություններով իրականացված ցորենի սերմացուի սուբսիդավորման ծրագրերը:

«Ցորենի ինքնարժեքը ոչ սուբսիդավորվածների մոտ բարձր է, բայց քանի որ այսօր ՌԴ-ում բերքն առատ է և էժան ցորեն է ներկրվում, այստեղ ցորենի շուկայում գին գոյություն չունի. 70-80 դրամ՝ 1 կիլոգրամի համար,  ինքնարժեքից ցածր է: Էլ ո՞վ կցանի: Որոնք իրենց հացի խնդիրն են լուծելու, գյուղաբնակները, նրանք են հիմնականում ցանել»,- պարզաբանեց գյուղատնտեսը:

Աշոտ Հարությունյանը խոսեց պաշտոնական թվերի մասին՝ անվստահություն և մտահոգություն հայտնելով տարբեր ցուցանիշների առնչությամբ:

«Պաշտոնապես 2022 թվականի պարենի առկայությունով ցույց են տալիս սննդի սպառման համար՝ որպես հաց,  363 հազար 400 տոննա: Այժմ ցույց են տալիս ՌԴ-ից ներկրված ցորենի քանակությունը 441 հազար 700 տոննա, ՀՀ արտադրությունը՝ ցորենի համախառն բերքը՝ 138 հազար տոննա, որից 35 հազար 700 տոննան ցույց են տվել կորուստ,- ասաց գյուղատնտեսը՝ շեշտելով, որ դա դաշտի կորուստը չէ,- Այսինքն՝ 1.2 ամսվա՝ 40 օրվա հաց, ցորեն ՀՀ կտրվածքով թափվել է: Պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ սարսափելի թիվ է:

Ես սա ասում եմ, թող համապատասխան մարմիններն արձագանքեն, ճշտեն, հասկանան՝ ինչ է կատարվել. եթե դա կորուստ է, պետք է պատասխան տան՝ որտեղ է այդ ցորենը, իսկ եթե չի եղել իրականում, ապա ինչո՞ւ են այդ թիվը հրապարակում»:

Գյուղատնտեսը չի բացառում, որ պարզապես գրած լինեն այդ թիվը, որպեսզի 2022 թ.-ին պարենային ապահովության գծով 2021 թվականի համեմատությամբ առաջխաղացում ցույց տան:

Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը չհիշեց երբևէ նման ցածր ցուցանիշներ:

«2016-2017 թվականներին արտադրվել է 360 հազար տոննա ցորեն, – հիշեցրեց նա և ընդգծեց,- Ես չեմ հասկանում՝ այս թվերը չեն տեսե՞լ: Արցախի դառը փորձն իրենց ցույց չի տալի՞ս, որ… Միշտ ես ասել եմ՝ չոր հացը, ցորենը կապված է Լարսի խնդիրների հետ՝ բնակլիմայականը չհաշված, և  դա այն ապրանքն է, որ ինչքան պահենք՝ կպահվի, ինչքան ասեք՝ տեղ ունենք: Ցորեն ներկրողներին խնդրեցի՝ տղե՛րք, ինչքան կարող եք, ներկրեք, բերեք՝ ինչքան աման ունեք, լցրեք՝ այսօրվա համար:

Վաղը-մյուս օրը՝ կսկսեն, համապատասխան գերատեսչության մարդիկ կասեն՝ տնտեսական աճ, զահրումար… ո՞ւմ է պետք, սոված փորին՝ ի՞նչ տնտեսական աճ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում