Տարածված քսուքները կարող են հանգեցնել ոսկորների հյուծման եւ կոտրվածքների. JEADV
ՀասարակությունՏեղային կորտիկոստերոիդների բարձր չափաբաժինները, որոնք հաճախ օգտագործվում են մաշկի բորբոքային հիվանդությունների բուժման համար, կարող են բարձրացնել օսթեոպարոզի եւ ոսկորների կոտրվածքների վտանգը։ Այս մասին վկայում է Journal of the European Academy of Dermatology and Venereology-ում (JEADV) հրապարակված հետազոտությունը։
Գիտնականները համեմատել են մոտ 130 հազար օսթեոպարոզ ունեցող պացիենտների եւ 518 հազար առողջ մարդկանց տվյալները։ Նրանք օգտագործել են Բուժապահովագրության տվյալների Թայվանի բազայի տեղեկությունը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղային կորտիկոստերոիդներ չօգտագործողների համեմատ նրանց մոտ, ովքեր օգտագործել են ցածր, միջին եւ բարձր չափաբաժիններ, օսթեպարոզի առաջացման վտանգը հինգ տարվա ընթացքում 1,22, 1,26 եւ 13,4 անգամ ավելի բարձր է եղել։ Այս օրինաչափությունը նկատվել է նաեւ կոտրվածնքերի դեպքում։ 50-ից ցածր տարիքը եւ իգական սեռը ռիսկի լրացուցիչ գործոններ են եղել։
Հեղինակները եզրակացրել են, որ տեղային կորտիկոստերոիդների օգտագործումը մաշկի բորբոքային հիվանդությունների բուժման համար պետք է իրականացվի շատ զգույշ, իսկ բժիշկները պետք է իմանան այդ պոտենցիալ կողմնակի ազդեցությունների մասին։

